15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է. Արայիկ Հարությունյան

Թեև դժվար պայմաններում, սակայն շարունակելու ենք պայքարը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է, այսօր Արցախի Ներքին գործերի նախարարությունում ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հանրապետության կարգավիճակի հարցին։ «Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ, այնպիսի երկրի, որտեղ բոլոր արցախցիներն ապագա […]

Խմբագիրը որոշել է Ազգային ժողովը ինքնալուծարել՝ ԱԺ պատգամավորներին դրդելով ինքնասպանության

Խմբագիրը վախենում է, վախենում է հրաժարական տալ, չի վստահում իր թիմին, գործընկեր-ընդդիմադիրներին: Վախենում է, շատ լավ հասկանալով, որ ինքն այլևս իշխանություն չի լինելու, գիտի, որ լավագույն դեպքում ցմահ նստելու է ԱԱԾ մեկուսարանում, գիտակցում է, որ սա հասկանում են նաև ուժային կառույցների ղեկավարները, դատախազը: Այս մասին գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը: «Խմբագիրը որոշել […]

«Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է գումարում․ ArmLur.am

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել: Կայքի տեղեկություններով` այն տեղի կունենա ժամը 13.00-ին: Բանն այն է, որ իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը պատրաստվում է խմբակցությանը ներկայացնել մի նախագիծ, ըստ որի իրենց կհաջողվի ինքնալուծարել խորհրդարանը:

Զանգիր Բայդենին, շնորհավորիր, խնդրիր գոնե 10-15 գերիների վերադարձ կազմակերպել, չի մերժի

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Նորից եմ առաջարկում, զանգիր Բայդենին… Շնորհավորիր: Եթե չես կարողանում քաղաքական օրակարգ ձևավորել, տնտեսական օրակարգ ձևավորիր: Առաջարկիր տնտեսական պրոյեկտներ: (1000 անգամ ասել եմ ինչ տեսակի): Խոստացիր, որ ամերիկյան ներդրումները Հայաստանում չեն ճնշվի: Առաջարկիր տեխնիկական աջակցություն Իրան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովի համար (ադրբեջանցիք արդեն բզբզում են): Հաստատիր, որ մինչ ապրիլի 24-ը հայ-թուրքական երկխոսություն չես […]

Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում․ РБК

Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը միացնող երկաթգծի կառուցման հարցը Հայաստանում և Ռուսաստանում РБК-ի աղբյուրները փոխանցում են, որ հայկական կողմից բանակցություններին մասնակցելու է Մհեր Գրիգորյանը, ռուսական կողմից՝ Օլեքսեյ Օվելչուկը, ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը։ Հիշեցնենք, որ փոխվարչապետերի մակարդակով այս հարցի քննարկման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և […]

Նրանք վաղուց ապացուցել են, որ ոչ մի օգտակար քայլի պիտանի չեն․ Փաստ

Հանրության մեծամասնությունն այն կարծիքին է, որ պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանի կառավարման համակարգում պետք է լինեն էական փոփոխություններ, իսկ դա նշանակում է իրեն չարդարացրած իշխանության հեռացում, քանի որ նրանք վաղուց ապացուցել են, որ ոչ մի օգտակար քայլի պիտանի չեն։ Բայց դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը փորձում է տարբերակներ գտնել իր իշխանությունը երկարաձգելու և պահպանելու համար։ Եվ […]

Հասկացա՞վ Էռատոն, թե ինչու էին իրենից փախչում։ Հասկացա՞վ, որ Արամ Խաչատրյանը եթե կենդանի լիներ, ինքն էլ կլքեր դահլիճը․․․

Դե ի՞նչ, ոնց որ հայ ժողովրդի ցավը աննայինը ու իր ընտանիքինը չլինի։ Հայը սգի մեջ է․ ազգի կոկոնները չբացված՝ հանգել են ճյուղին, ու վարդենիներն առանց վարդ, առանց զարդ են մնացել։ Հազարավոր մայրեր խելակորույս իրենց որդիների աճյուններն են փնտրում, հազարավորներն անսփոփ են աճյուններով, հազարավորները կարկտահարությունից հաշմվել, մի բուռ են դարձել, հազարավորներն անտուն, անապրուստ, անհող․․․   Ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի