Լրատվամիջոցները խանգարում են գերիներին հետ բերելու աշխատանքներին․ Փաշինյանի օգնական
Անհետ կորած զինծառայողների հարազատների ակցիային, որը տեղի էր ունենում Կառավարության դիմաց, մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը՝ Գագիկ Իսախանյանը։ Լրագրողների հետ զրույցում, նա ասաց, որ ակցիային մասնակցում է անհետ կորածների հարազատներին աջակցելու նպատակով։ «Հենց առաջին օրվանից ես եղել եմ ու միշտ էլ լինելու եմ ծնողների կողքին։ Ինձ համար կապ չունի պաշտոնը»,- ասաց Գագիկ Իսախանյանը։ […]

































