25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը ինչու՞ է տվել բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին, եթե չի ստացել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին

«Ի՞նչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի ասածը, թե Ադրբեջանը չի տալիս հայ ռազմագերիներին, չի կատարում ստորագրած պայմանագիրը։ Բա Հայաստանը ինչու՞ է տվել բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին, եթե չի ստացել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։ Կամ ինչու՞ է վստահել Ադրբեջանի տվյալներին։ Չէ՞ որ Ադրբեջանը բազմիցս է ապացուցել հայերի նկատմամբ մեղմ ասած անբարյացակամ վերաբերմունքը։ Ինչու՞ գերիների հարցով պայմանավորվածություններ ձեռքբերելուց […]

«Ունեցանք ղեկավար, որին արժանի էին մեր հոգիները, որ բանանը էժանացրեց, որ մեր պատմության մեջ ամենաանպիտան ու ամենաթանկ զենքը գնեց, որը նույնիսկ չէր կրակում». Գեւորգ Գրիգորյան

Դերասան Գեւորգ Գրիգորյանը, որը մասնակցել է արցախյան վերջին պատերազմին, նշել է՝ այն ազգը, որը պատրաստ չէ մեռնել հայրենիքի համար, անպայման այն կորցնելու է։ «Ես վստահորեն համարյա ոչինչ կյանքից չեմ հասկանում ու ինչքան շատ եմ տեսնում, այնքան ավելի քիչ եմ հասկանում։ Ես հասկանում եմ կորուստի ցավը առանց պատմելու, մարդկային կորուստի, հազարավոր տղեքի, բայց չեմ հասկանում, երբ […]

Փաշինյանի «բարեփոխումների» հույսը Ջհանգիրյանն է․ կոռուպցիա, «գործ կարել» և քծնանք. Politik.am /տեսանյութ/

Իշխանությունները որոշել են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին խցկել Բարձրագույն դատական խորհուրդ։ Իշխանական քարոզչամեքենան պնդում է, որ Ջհանգիրյանը պետք է օգնի, որպեսզի բարեփոխվի դատական համակարգը, սակայն նախկին զինդատախազին ճանաչող ցանկացած մեկը կպնդի, որ նա ոչ միայն ունակ չէ բարեփոխումների, այլև դատաիրավական համակարգի արատների մոնումենտն է Ջհանգիրյանը։ Իշխանությունների նպատակն իրականում հասկանալի է՝ փորձ է արվելու «սանձել» իրենց […]

Արմեն Սարգսյանը հոսպիտալացվել է

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։ Հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ:    

Որեւէ տեղ չտանող քարտեզ

Համարյա երկու ամիս առաջ` 2020 թ. նոյեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց դեկլարատիվ բնույթի 15 ընդհանրական, որևէ կոնկրետությունից զուրկ ու տրիվիալ ճշմարտություններից բաղկացած իր` «ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտեզը»: Երկու ամիսը բավականին երկար ժամանակ է այդ քարտեզի միջանկյալ գնահատման համար` ի՞նչ է արվել, ի՞նչ չի արվել: 100 փաստի սիրահար վարչապետը, սակայն, չի շտապում որևէ հաշվետվություն ներկայացնել իր […]

Նոր փաստեր են առաջ գալիս, որոնք ապացուցում են, որ Փաշինյանը վաճառել է Արցախը․ Սիմեոն Բաղդասարով /տեսանյութ/․ Սիմեոն Բաղդասարով

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետազոտական կենտրոնի տնօրեն, Պետդումայի 5-րդ գումարման պատգամավոր, գնդապետ Սիմեոն Բաղդասարովը՝ անդրադարձել է Արցախյան վերջին պատերազմից հետո համայն հայության շուրջ ստեղծված ողբերգական իրավիճակին։

ԱԺ գրպանային մեծամասնությունը օրենքը կփոխի, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ-ին իր բուռը հավաքի ու «լուծի վնգստացողների» հարցը․ Ժողովուրդ

Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ կամ նախագահ դառնալու լուրը դատական համակարգում տհաճ խոսակցությունների պատճառ է դարձել: Տարբեր դատարանների դատավորներ հավաքվել եւ քննարկել են այն հարցը, թե ինչու է Գագիկ Ջհանգիրյանը խնդիր դրել իր առջեւ մտնել ԲԴԽ, եւ ինչպես է իշխանությունը նրան հանձնարարել ԲԴԽ-ին իր բուռը հավաքել ու «լուծել վնգստացողների» հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթին դատավորների հավաքից ու խոսակցությունից […]

«Կոմերսանտը» հրապարակել է տրանսպորտային միջանցքների, ներառյալ՝ երկաթուղու քարտեզը, որի շուրջ համաձայնության են եկել Հայաստանն ու Ադրբեջանը

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է. «Ռուսական «Կոմերսանտ» լրատվական կայքէջը հրապարակել է տրանսպորտային միջանցքների, ներառյալ՝ երկաթուղու քարտեզը, որի շուրջ համաձայնության են եկել Հայաստանն ու Ադրբեջանը։ Փաստորեն, Երևանից Ռուսաստան ճանապարհն է՝ Նախիջևան-Մեղրի-Զանգելան-Ջաբրայիլ-….-Բաքու-…-Դագեստան։ Սպասենք այն գործարարին, ով կիրականացնի բեռնափոխադրում այս «անվտանգ» ճանապարհով»:  

8 միլիարդ 203 միլիոն դրամ՝ ստեղծվելիք Հակակոռուպցիոն կենտրոնի համար․ Ժողովուրդ

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի մշտական նիստում կքննարկվի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծերի փաթեթը: 2019-ի հակակոռուպցիոն ռազմավարությամբ որոշվել էր, որ պետք է ստեղծվի հակակոռուպցիոն մեկ մարմին, որի ստեղծմամբ էլ մյուս բոլոր մարմիններում՝ Ազգային անվտանգության ծառայությունում, Հատուկ քննչական ծառայությունում, Քննչական կոմիտեում եւ Պետեկամուտների կո­միտեում, պետք է կրճատվեն կոռուպցիոն հանցագործություններ քննող հաստիքները եւ փոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին: Իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի