17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն Սարգսյանը որոշել է հերթական չար կատակը խաղալ․ Իրավունք

Իրավունքի տեղեկություններով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հերթական երկակի խաղն է որոշել խաղալ։ Նա Նիկոլ Փաշինյանին խոստացել է, որ այնպես կանի, որ Օնիկ Գասպարյանը հեռացվի պաշտոնից։ Իսկ ընդդիմությանը խոստացել է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Օնիկ Գասպարյանի ազատման միջնորդությունը։ Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը կարող է 2 դիմում ուղարկել ՍԴ, մեկը՝ Զինծառայության օրենքի հետ կապված, ինչի […]

Թիմում դեմ են Փաշինյանի առաջարկին․ Հրապարակ

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը համաձայն չէ խորհրդարանական համակարգից կիսանախագահականին վերադառնալու Նիկոլ Փաշինյանի առաջարկին․ «Պառլամենտական համակարգը մեզ պես երկրների համար ամենաճիշտ համակարգն է, իհարկե՝ այս դժվարությունները հիմա որ անցնում ենք, կարելի է հետևություններ անել և որոշ փոփոխություններ իրականացնել, բայց ես եղել և մնում եմ պառլամենտական համակարգի կողմնակից»։ Հարցին՝ իսկ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է ցանկանում վերադառնալ […]

ԱԺ-ի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը մարտահրավեր է մեր վիրավոր հասարակությանը․ «Ճշմարտություն սերունդների համար»

«Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է պետական ավելի վաղ արված իր կոչին, որում առաջարկվում էր պետական ամառանոցները հատկացնել պատերազմի մասնակիցներին՝ նրանց համար այնտեղ վերականգնողական կենտրոն հիմնելու նպատակով: Հայտարարությունում ասվում է․  ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, դիպուկահարների՝ ցուցադրական նշան բռնելը խաղաղ հավաքին, որին մասնակցում էին մեր ընկերները, մեր հարազատները, մանկահասակ […]

Փաշինյանին պետք է, որ Հայաստանն ուժեղ բանակ չունենա, իսկ գուցե նաև ընդհանրապես բանակ չունենա․ Փաստ

Մարտունակ և մեծ կարողություններով օժտված բանակը պետության անկախության, երկրի սահմանների պաշտպանության, տարածքային ամբողջականության և ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավորն է։ Իսկ երկրի հզորության չափանիշները սահմանելիս հաշվի է առնվում նաև բանակի ունեցած ներուժը։ Զինված ուժերի դերակատարությունը հատկապես բարձր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ մենք գտնվում ենք շատ բարդ աշխարհաքաղաքական դիրքում և երկու կողմից շրջապատված ենք թշնամական […]

Կամ Հայաստան, կամ Նիկոլ Փաշինյան․ 168 Ժամ

Հայաստանը՝ որպես պետություն ու պետականություն, այսօր ապրում է նորանկախ շրջանի ամենակենսական փորձությունը, որը ոչ թե ընթացիկ, սովորական, այլ լինելիության աստիճանի փորձություն է։ 44-օրյա պատերազմն այդ փորձության խտացված արտահայտությունն էր, բայց, ցավոք, ոչ վերջինը։ Հաջորդած ամիսները ցույց տվեցին, որ նոր փորձությունները դեռ առջեւում են, մենք դրանցում ապրում ենք հիմա, հենց այս օրերին։ Պետությունը՝ որպես ինստիտուցիա, գրեթե […]

Քաղաքական անբարոյականության մաստեր կլասս․ Փաստ

Ցանկացած ազգին տիրելու համար անհրաժեշտ են լինելու փոքրաթիվ դավաճաններ և մեծաթիվ հիմարներ»։ Եթե երբևէ որևէ մեկն այս խոսքերի ճշմարտացիությունն ապացուցող փաստեր կուզի, ապա նրան կտան պատմության ձեռնարկ այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Իսկ որ նման ձեռնարկ կգրվի, մի կաթիլ կասկած չկա։ Հիմա ըստ էության։ Մարտի 1-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը և իր թիմը […]

Մեզ ներողություններ պետք չեն, մեզ մեր զավակներն են պետք. հասկանո՞ւմ եք, որ այլևս էսպես ապրել չի լինում, չնայած, որտեղի՞ց հասկանաք». հերոսի հայր

 «Մեզ ներողություններ պետք չեն, մեզ մեր զավակներն են պետք. հասկանո՞ւմ եք, որ այլևս էսպես ապրել չի լինում, չնայած, որտեղի՞ց հասկանաք». հերոս Ալբերտի հոր գրառումը Արցախյան վերջին պատերազմում անմահացած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս ուր ենք հասել, միմյանց հայհոյելով, վարկաբեկելով, էլ չգիտեմ տարբեր կոչեր անելով, ամեն մեկդ մի բան […]

Ադրբեջանցիերը Սյունիքում այսօրվանից սկսել են խրամատներ փորել. Գորիսի փոխքաղաքապետն ահազանգում է

Ադրբեջանցիերը Սյունիքում այսօրվանից սկսել են խրամատներ փորել. Գորիսի փոխքաղաքապետն ահազանգում է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ֆոյսբուքյան իր էջում գրել է. «Հայե՜ր, ուշքի եկեք… Այս ապիկար և թլպատված իշխանությունը և սատանային վաճառված իշխանիկներն ասում էին, որ Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը մեր և թշնամու կողմից սահմանապահներն են հսկելու, կարիք չկա խրամատավորվելու։ Բայց արի ու տես, որ թուրքի լամուկներն այսօրվանից […]

«Պարո՛ն Փաշինյան, ո՞նց եք». պատգամավորի այս հարցին կառավարությունից գրավոր կպատասխանեն

Պարո՛ն Փաշինյան, ո՞նց եք, ԱԺ-կառավարություն հարցոուպատասխանի ընթացքում դիմելով վարչապետին՝ հարց հնչեցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը։ «Առաջարկում եմ՝ գրավոր այդ հարցն ուղարկեք, պարոն Գորգիսյան», – արձագանքեց նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը։ Նշենք, որ այսօր հարցուպատասխանի ընթացքում մինչ Գորգիսյանը հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատասխանել իրեն ուղղված ոչ մի հարցի։ Նրան ուղղված հարցերին պատասխանում է փոխվարչապետ […]

Արմավիրի փոխմարզպետը թողնում է պաշտոնն ու միանում բանակին

Արմավիրի մարզպետի տեղակալ, պահեստազորի գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանի հայտարարությունը։  «Պետության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները հանրության համախմբման, միասնական դաշտի ձևավորման կենսական խնդիր են առաջացրել, մինչդեռ երկրի իշխանությունը զբաղված է հանրությունը բաժանելու, պիտակավորելու գործով։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։  Ելնելով ստեղծված իրավիճակից՝ իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում Արմավիրի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի