30 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԱԾ տնօրենը հանձնարարել է բաժինների պետերին ամեն գնով գտնել Գագիկ Սողոմոնյան կեղծ օգտատիրոջը. Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանը հայտնում է, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը շաբաթվա վերջում իր մոտ է կանչել Մամուլի ծառայության եւ տեղեկատվության վարչության և Տեխնիկական ապահովման բաժնի պետերին՝ հանձնարարելով ամեն գնով գտնել Գագիկ Սողոմոնյան ֆեյքը կառավարողին:

Աբազյանն ասել է, որ այդ ֆեյքը գտնելն իրենց  համար պատվի հարց է: Մամուլի ծառայության եւ տեղեկատվության վարչության և Տեխնիկական ապահովման բաժնի պետերը Աբազյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո սկսել են ծիծաղել՝ ասելով, որ դա ոչ թե իրենց, այլ անձամբ Աբազյանի պատվի հարցն է, ինքն էլ թող մտածի. աշխատակիցներին հրահանգել են առանց ավելորդ էնտուզիազմի զբաղվել այդ գործով:

Գաբրիելյանովի հաղորդմամբ՝ փետրվարի 15-ից 19-ը VPN օգտագործած քաղաքացիների՝ ԱԱԾ-ականների կազմած ցանկում է նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ