«Փաշինյանի հրաժարականը շատ մոտ է. մոտակա օրերին կտեսնենք ինչ-որ հանգուցալուծում». Արեն Ափիկյան /Տեսանյութ/
Mediaport-ին հաջողվեց պարզել, որ բարձրաստիճան զինվորականները օրերս նախագահի հետ հանդիպմանը բացի ռազմական բաղադրիչից խոսել են նաև բանակում հիերարխիան քանդելու և բարոյահոգեբանական վիճակը խաթարելուն ուղղված Փաշինյանի արաքներից։ Նախագահին փաստեր են ներկայացրել, որ Փաշինյանը բարձրագույն զինվորական կոչումներ, այդ թվում՝ Ազգային հերոսի աստիճան է շնորհել իր մերձավորների միջնորդությունների, այլ ոչ թե բանակի առաջարկով և շատ դեպքերում ԳՇ-ում […]
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ով Զանգեզուրն անվանել է «ադրբեջանական պատմական տարածք» ու հայտարարել, թե լուծել է ԼՂ հակամարտությունը և կյանքի է կոչել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը: Հարց. Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, նշել է, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է […]
«Վերնատուն ակումբն» այսօր՝ մարտի 5-ին, հայտարարություն է տարածել, որը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը․ «ՀՀ կառավարություն-Զինված ուժեր հակամարտությունն ունի երկու հանգուցալուծում՝ կա՛մ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն է ձերբակալվում, կա՛մ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այլ տարբերակ գոյություն չունի, և որոշողը դեռևս գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն է»։
Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրությանը: Նա մասնավորապես նշել է, որ ԲԴԽ-ն կարող է ու պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան ընդդեմ Ազգային ժողովի (ՀՀ Սահմ․ 169-րդ հոդ․ 1-ին մասի 6-րդ կետ, 168-րդ հոդ․ 4-րդ կետ), քանի որ ԱԺ-ն արդեն որերորդ անգամ չարաշահում […]
Նիկոլի իշխանության ամեն օրը Հայաստանի համար կորուսյալ ամիս է։ Նիկոլը հայտարարել է արտահերթ ընտրությունների մասին, որպեսզի երկարաձգի իր օրերը եւ Հայաստանի կորուստները։ Նիկոլը անխճորեն կեղծելու է ընտրությունները։ Նա միշտ սուտ է խոսել, ինչի՞ց ելնելով պետք է ճշմարիտ ընտրություններ անի։ Ընտրություններում հաղթելուց հետո Նիկոլը առավել կատաղությամբ է շարունակելու իր դավաճանությունը։ Նիկոլն իրավունք չունի ընտրությունների մասնակցելու, […]
Հայաստանի պատմության մեջ ադմինիստրատիվ ամենաաննախադեպ ռեսուրսով մարտի 1-ին մինչև 20 հազար քաղաքացի բերած Նիկոլը հասկացավ, որ հանրային հիպնոսի իր պարտիան ավարտված է։ Այս մասին գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Անգամ եթե հարավաֆրիկյան վուվուզելների փոխարեն իմքայլական տղամարդկանց հագցնեին շոտլանդական յուբկաներ՝ որպես տղամարդկության և վճռականության դեմոնստրացիա, Նիկոլը մարտի 1-ին պարտվեց, ինչպես պարտվել էր […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Բաքուն, Անկարան և Թեհրանը մտադիր են համատեղ ջանքերով զարգացնել տարածաշրջանային տրանսպորտային նախագծերը, ինչից Երևանը նույնպես կարող է օգուտ քաղել, հայտնում է Minval.az–ը: «Ինչպես արդեն ասացի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի փառահեղ հաղթանակով: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անցյալում է: Հիմա մենք մտածում ենք ապագայի մասին: Մենք սկսել […]
























