02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արփենիկ Մարությանը վայր է դրել մանդատը

Այսօր Երեւանի ավագանին հերթական նիստն է գումարել։ Օրակարգում ներառված է 25 հարց, մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արփենիկ Մարությանը վայր է դրել մանդատը, ըստ ընտրական ցուցակի նրան փոխարինելու է Արման Բաբաջանյանը։  

Կեղծված ընտրությունները հետընտրական լուրջ ալիք են ստեղծելու և կապիտուլյանտը երանի է տալու Չաուշեսկուների, Քադաֆիի և հատկապես Միլոշևիչի ճակատագրին

Դաշտում թերևս կա կոնսենսուս -2 (դավաճանների կուսակցություն + Էդմոն Մարուքյան), որ կապիտուլյանտի կողմից ընտրությունների անցկացման հեռանկարը հղի է պետականության վերջնական կորսման վտանգով: Հետևաբար, կապիտուլյանտի միակ ելքի ճանապարհը (որն ուղղակի անընդունելի ա իմ համար) որևէ երկրում ապաստան ստանալու հարցը լուծելն ու անձայն հեռանալն է՝ քանի դեռ հնարավոր է այդ տարբերակը: Վաղը մյուս օրը դա էլ ա […]

Ֆիզուլի-Հադրութ ավտոմայրուղու կառուցման հիմքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Մեհրիբան Ալիևան և նրանց դուստր Լեյլան այցելել են Լեռնային Ղարաբաղի Ֆիզուլիի և Խոջավենդի  շրջաններ: Ինչպես հայտնում է minval.az-ը, Ալիևը դրել է Ֆիզուլի-Հադրութ ավտոմայրուղու կառուցման հիմքը:

Աբսուրդ է, որ միջպետական ճանապարհի հատվածը վերահսկում է Ադրբեջանը․ /տեսանյութ/

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ անհասկանալի է Հայաստանի իշխանությունների վարքագիծը պատերազմից հետո, թե ինչպես օրինակ՝ կարող է Ադրբեջանը վերահսկողության տակ վերցնել միջպետական ճանապարհի հատվածը։ Իրավիճակը, նրա խոսքով՝ անվտանգային առումով ավելի քան անկայուն է Սյունիքում, Գեղարքունիքում, նաեւ Արցախում։ 

Փաշինյանը վա բանկ է գնում՝ ամեն ինչ կորցնելու կամ ամբողջը շահելու արկածախնդիր սկզբունքով․ 168 Ժամ

Իրականում՝ փորձելով իր օգտին լուծել ընթացիկ ճգնաժամը, զուգահեռ հարթությունում Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն անում է քայլեր, որոնք պայմանականորեն կարելի է դասել ռազմավարական բնույթի գործողությունների շարքին, և որոնց նպատակը սեփական իշխանության կերպի փոփոխությունն է․ Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի դիկտատուրա, ինչի մասին են վկայում վերջին շրջանի նրա բազմաթիվ նախաձեռնություններ։ Գագիկ Ջհանգիրյանին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ դարձնելուց […]

Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել

Նախորդ 3-4 ամիսներն ինձ համար առաջին հերթին հատկանշական էին բազմաթիվ հանդիպումներով մարդկանց հետ՝ զինակիցների, քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագիտական հանրույթի, երիտասարդության, լրագրողների, բժիշկների, մշակույթի գործիչների, սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Հանդիպել ենք տարբեր առիթներով՝ գործով կամ ինչ-որ հանգամանքների բերումով, գրասենյակում, դատարանի մոտ, նույնիսկ երևանյան փողոցներում, Ծաղկաձորում, ինքնաթիռում։ Զրուցել ենք քաղաքականությունից, ղարաբաղյան պատերազմից, անցյալից, բայց առավելագույնը՝ Հայաստանի […]

Այնպիսի կադրեր եմ հրապարակելու, որ դուք չեք հասցնելու Հայաստանից փախչել

Գյումրեցի սպա Անդրանիկ Պողոսյանն, ով ամիսներ առաջ բարձրաձայնել էր, որ վրաններում զինվորներն ապրում են անմխիթար պայմաններում, հավաստիացնում է, որ խնդիրը այդպես էլ չի լուծվել: «Տեսանյութեր ունեմ, թե ինչպես է քամին քշում-տանում վրանը՝ զինվորներին ծեփելով գետնին: Այդ տեսանյութերը ես չեմ հրապարակում, որ աշխարհում Հայաստանի դեմքը չխայտառակվի: Սակայն եթե էդ խնդիրը լուծում չստացավ, ես դրանք կհրապարակեմ: Ու […]

Պայման է դրվել։ Ծառուկյանը սպասում է Փաշինյանի պատասխանին․ Հրապարակ

Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումն ուշանում է։ ԲՀԿ առաջնորդը, որոշ տեղեկություններով, սպասում է Փաշինյանի պատասխանին, նրան ասել է՝ հանդիպում կլինի մի պայմանով, որ հետո հայտարարվի Փաշինյանի հրաժարականի մասին և ընտրությունների կոնկրետ օրը։ Թեև միջնորդավորված բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել, որ Փաշինյանի հրաժարականից հետո ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու, և այդ մասին ԲՀԿ ղեկավարը պարտավորվել է […]

Ինչո՞ւ է դատախազությունը հանդուրժում գլխավոր աներձագին․ Իրավունք

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրա­չյա Հակոբյանը «Factor.am» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում մաս­նավորապես ասել է. «Վստահ եմ` գլխավոր մերժվածի և Օնիկ Գասպարյանի միջև զրույցի ձայնագրությունները կան` դեռ հրապարակելու ժամանակը չէ»: Երբ երկու անձի զրույցի մասին վստահաբար խոսում է երրորդ անձը, նշանակում է, որ խոսքը գաղտնալսման մասին է: Այսինքն` Հակոբյանը նման հայտարա­րությամբ պաշտոնական հաղորդագրություն է արել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի