29 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Փրկարար ծառայության տնօրենին՝ իր երեկվա հանրահավաքին մարդ չտանելու համար

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Փրկարար ծառայության տնօրենին՝ իր երեկվա հանրահավաքին մարդ չտանելու համար Mediaport-ի տեղեկություններով՝ ԱԻՆ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը Փաշինյանին հայտնել է, որ Վրեժ Գաբրիելյանը ընդդիմացել է հանրահավաքին մարդ տանելու հրահանգին, Փաշինյանն էլ նույն պահին Գաբրիելյանին աշխատանքից ազատելու  որոշում է ստորագրել:

Քեզ քարշ են տալու դատարան, այնպես, ինչպես դու ես քարշ տվել նրանց հանրահավաքի՝ ստիպողաբար. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.    «Նիկո՛լ, դու բարոյական կամ այլ իրավունք չես վաստակել, որպեսզի հայտարարես. «Օնիկ դու սխալ ես և պետք է հեռանաս»։ Գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը Հայաստանը և Արցախը պաշտպանել է առաջին պատերազմում, 2016թ. ապրիլյան պատերազմում, 2020թ. արցախյան վերջին պատերազմում։ Պաշտպանում է նաև այսօր։ Օնիկն իր ամբողջ […]

«Կարծում եմ, որ ՀՀ նախագահը Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ միջնորդության սահմանադրականության հարցով մինչև վաղը առանձին դիմում կներկայացնի ՍԴ». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Արմեն Սարգսյանն այս փուլում օգտվել է […]

Արմեն Սարգսյանի հայտարարությունը՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Հանրապետության նախագահի որոշման մասին

Հանրապետության նախագահը կարևորում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի վերաբերյալ առաջացած քաղաքական ճգնաժամի հրատապ հանգուցալուծումը: Այդ նպատակով հանդիպումներ են եղել վարչապետի, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի և զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ուսումնասիրվել են ազատելու մասին հրամանագրի նախագծի առնչությամբ Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ վարչապետի հիմնավորումները Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը […]

Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության. Արթուր Ղազինյան

Իմ ունեցած տեղեկություններով, Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործել Նիկոլ Փաշինյանի՝ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։ «Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը չորեքշաբթի կդիմի Սահմանադրական դատարան՝ բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի […]

Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը կհանդիպեն

ՀՀ վարչապետը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին առաջարկել է հանդիպել: Մարուքյանն ընդունել է առաջարկը: «Առավոտյան ինձ հետ կապ է հաստատել վարչապետը, առաջարկել է հանդիպել, քննարկել բոլոր առաջարկները: Ես համաձայնել եմ: Ենթարդում եմ՝ վաղը կհանդիպենք», – լրագրողներին տեղեկացրեց Մարուքյանը:

Ադրբեջանցիները Կարմիր Շուկայի հատվածում պահանջում են համատեղ օգտագործման ճանապարհ՝ փոխարենը խոստանալով ռազմագերիների վերադարձ

Ադրբեջանցիները Արցախի Կարմիր Շուկայի հատվածում պահանջում են համատեղ օգտագործման ճանապարհ՝ փոխարենը խոստանալով ռազմագերիների վերադարձ, խոսքը մոտ 30 ռազմագերու մասին է: Եթե այդ ճանապարհը տրվի, ստացվում է, որ Մարտունու շրջանի հետ կապը մնում է թշնամու հսկողության տակ: Mediaport-ի տեղեկություններով՝ ԱԳՆ-ն դեմ են այդ գաղափարին: Պայմանավորվածությանը կողմ է արտահայտնվել Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը։ Այս պահին հարցի […]

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկ շաբաթով հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը․ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ներկա չէր։ Դատավոր Դանիբեկյանը հայտնեց, որ ստացվել է Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի նիստը հետաձգելու միջնորդությունը, որին կցված են եղել իր պաշտպանյալի առողջական վիճակին վերաբերող բժշկական փաստաթղթեր։ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի