21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լավրովը կմեկնի Բաքու

Լավրովը կմեկնի Բաքու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր կուղևորվի Բաքու, որտեղ նախատեսվում է մի շարք հանդիպումներ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Նա կմնա Ադրբեջանի մայրաքաղաքում մինչ երեքշաբթի: Այս մասին տեղեկացնում է Tass-ը:

«Ես չեմ համարում, որ սա պարտություն էր». «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյան /տեսանյութ/

«Ես չեմ համարում, որ սա պարտություն էր». «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի զառանցանքը Փաստացի, Արցախի 75%-ը, Սյունիքի ու Գեղարքունիքի բարձունքները թշնամուն հանձնած, շուրջ 40 հազար ընտանիք անտուն թողած, 5000 զոհ տված իշխանության ներկայացուցիչն իրենց արարքը պարտություն չի համարում:

Քոչարյան. Առաքելություն 911

Երեկվա՝ ակնհայտորեն հաջող մեկնարկից հետո հաջողությունը զարգացնելու համար պետք է արվեն կարևոր հետևություններ։ Քոչարյանի դաշինքի մարտավարության հարցում պետք է կայացվի կարևոր որոշում. հաղթել է պետք մինչև ընտրությունների օրը։ Հանրային կոնսոլիդացիան, դրա աճի տեմպը պետք է կառուցվեն այդ տրամաբանության մեջ։ Փաշինյանն ամեն ինչի ունակ է, նա ամեն քայլի գնալու է՝ իշխանությունը հնարավորինս ձգելու համար։ Սա անպայման […]

Մայիսյան տոների առիթով յուրատեսակ «նվեր» եմ ստացել Ադրբեջանից․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մայիսյան տոների առիթով յուրատեսակ «նվեր» եմ ստացել Ադրբեջանից․ Բաքվի ստրատեգիական հետազոտությունների պետական կենտրոնի ավագ մասնագետ Թեմուր Ալիևը մայիսի 9-ին նամակ է ուղարկել հետևյալ տեքստով․ «Նաիրի Հոխիկյան, Դուք հայտնի լրագրող եք, բայց ֆաշիստ եք։ Դուք, վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը, պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ՄԻՊ Արման Թաթոյանը և մյուս ֆաշիստները չեք […]

«Մի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ»»

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ»։ Կներեք, որ այսպես եմ շնորհավորում Շուշիի ազատագրման օրը. ինչպիսին իրականությունն է, այնպիսին էլ շնորհավորանքն է։ Վերջին պարտությունը պիտի ստիպի վերհանել պատմության բոլոր ծալքերը, […]

Շատ անսպասելի ստացել եմ բանավոր առաջարկ՝ դիմում գրել կամ կհեռացվեմ աշխատանքից․ Տիգրան Վահրամյան

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի ժ/պ Տիգրան Վահրամյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ անսպասելի կերպով իրեն առաջարկել են ազատման դիմում գրել: Ստորեւ ներկայացնում ենք նրա հայտարարությունը. «2018թ․ վերջից նշանակվել եմ ԿՖԲԳՀԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (Ֆիզիոթերապիայի ինստիտուտ` Օրբելի փողոց)։ Իմ ղեկավարությամբ 2.5 տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոխումներ, որը կարող են փաստել […]

«Պատիվ ունեցեք…»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վիժվածքի ոտքերի տակ 5000 պայծառ տղա մորթվեց, հերիք չէր, այսօր էլ ոչխար են մորթում։ Խեղճ ոչխարն այդքան մարդկային արյուն վայելած տականքին ի՞նչ պիտի աներ… Հ.Գ. Պատիվ ունեցեք…»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի