124 մտավորականների կոչը՝ «Հայաստան» դաշինքին սատարելու վերաբերյալ
Սիրելի հայրենակիցներ, Հայոց պետականությունն այսօր լրջագույն մարտահրավերի առջև է կանգնած: Իշխող վարչախմբի ազգակործան քաղաքականության հետևանքով մեզ ցավալի կորուստներով պատերազմ պարտադրվեց։ Երեք տարի շարունակ վարվող քաղաքականության հետևանքով մեր հասարակությունը խոր բարոյական, քաղաքական և անվտանգային ճգնաժամ է ապրում: Մեր պարտությունները խորանում են՝ ժողովրդին դրդելով վիճակից ելքը տեսնել արտագաղթի մեջ կամ համակերպվել պարտության իներցիային: Օրհասական այս պահին հայ […]





































