18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պատիվ ունեմ»-ը ևս կառաջադրի ԱԺ փոխխոսնակի թեկնածո՞ւ. «Հրապարակ»

«Սահմանադրության համաձայն, ԱԺ 3 փոխնախագահներից մեկի պաշտոնը պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը, սակայն օրենքը չի հստակեցնում՝ հատկապես որ ընդդիմադիր խմբակցության: Որպես կանոն, ներքին համաձայնությամբ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանն է բաժին հասնում այդ պաշտոնը։ Եվ չնայած իշխանության հետ համաձայնությամբ է կայացվում որոշումը, բայց փակ ընտրությամբ է տեղի ունենում։ 2019-ին փոխխոսնակի պաշտոնում թեկնածուներ առաջադրեց ե՛ւ ԲՀԿ-ն՝ Վահե Էնֆիաջյանին, […]

Արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու Փաշինյանի նախաձեռնությունը ձախողվում է. «Փաստ»

«Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ձևաչափ է մտածվում՝ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու և նրանց ձայնը հանրությանը լսելի դարձնելու նպատակով։ Օրեր առաջ արդեն նշել ենք, որ խոսքը քաղաքական խորհրդի մասին է, որը պետք է ունենար խորհրդատվական գործառույթ: Սակայն, «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի այս մտահղացումը ևս մոտ է ձախողման. «քաղաքական խորհրդի» ձևավորումը, […]

Ինչո՞ւ է իշխանությունը վախեցած Արթուր Վանեցյանից․ «Փաստ»

«Վերջին օրերին նոր թափ ու «որակ» է ստացել իշխանության ֆեյքագրոհը: Եթե ընտրություններից առաջ «ֆեյքային ֆաբրիկան» հիմնականում հենց նախընտրական տրամաբանության մեջ էր, ապա հիմա նորից վերադարձել է իր «հին, բարի» ձեռագրին՝ թիրախավորելով կոնկրետ անձերի: Սոցցանցային ամենամակերեսային դիտարկումն անգամ ցույց է տալիս, որ այս օրերին կազմակերպված արշավ է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանի դեմ։ Լրատվամիջոցների […]

Վերադարձեք Բերձոր, ինչքան էլ ձեզ տեղական իշխանիկները սպառնան, թե չի կարելի․ Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ հրավիրված էի Արցախի Քաշաթաղի հետ կապված քննարկման։ Մանրամասները չեմ պատմի՝ ելնելով բովանդակային հարցերից։ Բայց հերթական անգամ խորը ցավ ապրեցի ինչպես մեր պաշտոնյաների, այնպես էլ բազմաթիվ սովորական քաղաքացիների մանրախնդիր, եսակենտրոն մտածողությունից։ Ես խոսում եմ Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը կրկին ամբողջովին բնակեցնելու, կենցաղային պայմաններ և աշխատատեղեր […]

Օտարերկրյա գործուղումների և մեկ անձից կատարված գնումների մասին տեղեկատվությունը կսահմանափակվի

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հիմք ընդունելով այժմ Անդրկովկասում տիրող աշխարհա-քաղաքական իրավիճակը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող ռազմաքաղաքական և կիբեռանվտանգային ռիսկեր պարունակող նոր գործոնները,  համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Արդարադատության նախարարության հետ, ուսումնասիրել և վերհանել է  e-gov.am  և  govtravel.am կայքերում ուղիղ հասանելիությամբ ներկայացված զգայուն և ռիսկային տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է ԲՏԱ […]

Օգնություն ստացած Որոտան գյուղի բնակիչներին հարցաքննության են կանչում. համայնքի ղեկավար. «Փաստինֆո»

Սյունիքի մարզի Որոտան գյուղի բնակիչներին, որոնք համայնքապետարանից օգնություն են ստացել, երեկվանից կանչում են ոստիկանություն Գորիսի բաժանմունք՝ հարցաքննության։ Փաստինֆո-ի հետ զրույցի ժամանակ Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը նշեց, որ այսօր էլ շարունակում են Որոտանի բնակիչներին հարցաքննության կանչել, սակայն հստակ չգիտի՝ քանիսին։ «Երբ Գորիսի համայնքապետի տեղակալը Որոտան էր եկել օգնություն տրամադրելու, ժողովուրդը մոտեցել էր նրան ու ամեն մեկն […]

«Կարծում եմ` կռահում եք, որ եթե կա արևելյան, ուրեմն կա նաև «արևմտյան Զանգեզուր», որի տակ մեր հարևանները պատկերացնում են Սյունիքը». Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Ադրբեջանի նախագահի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումն` ըստ տնտեսական շրջանների: Նոր որոշմամբ առանձին շրջանի մեջ են մտնում Արցախի շրջանները (բացառությամբ Քաշաթաղի ու Քարվաճառի): Իսկ Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները մտցվել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի մեջ: Այս վերջին անունը շատ խոսուն է. կարծում եմ` կռահում եք, որ […]

«Վերականգնողական կենտրոնն էլ այս օկուպացված երկրի նման լուռ աշխատելուց դարձրեցին նկարվելու տեղ». Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Հիմա Հայաստանում ամեն ինչն աղմկում է։ Աղմուկով է ուղղորդված ամեն ինչ։ Գործ պետք է անել այն դեպքում, եթե աղմուկ կա։ Գործ պետք է անել այն դեպքում, եթե ցուցադրվելու է։ Գործ պետք է անել այն դեպքում, եթեդրա մեջ պաշտոնյա դիմավորելու հարց կա։ Չեմ քննարկելու որևէ բան։ Միայն հիշեցնում եմ, […]

Կապիտուլյանտ իշխանությունների հանցավոր անգործությունն է հիմք տվել Ադրբեջանին սահմանային միջադեպեր հրահրելու համար. Շարմազանովը

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.    Կապիտուլյանտ իշխանությունների հանցավոր անգործությունն է հիմք տվել Ադրբեջանին սահմանային միջադեպեր հրահրելու համար։   Հայաստանում «գունավոր հեղափոխության» առաջին փուլն ավարտվեց Արցախի հանձնումով եւ անմիջապես մեկնարկել է երկրորդ փուլը,որի նպատակն է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը։ Կարծում եմ շուտով ավելի կակտիվանան ՝ «մեր դաշնակիցը մեզ չօգնեց»պետականակործան […]

44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է Արցախի 750 քաղաքացի, 83-ը համարվում է անհետ կորած

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հրապարակել է տվյալներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված, անհետ կորած, գերեվարված և գերությունից վերադարձած Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց վերաբերյալ։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ․ սեպտեմբերի 27-ին մեկնարկած փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության 750 քաղաքացի, որից 81-ը քաղաքացիական անձինք են՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի