19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ և նախարարներ նշանակելու առաջարկությամբ դիմել է Արմեն Սարգսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետի պաշտոնում։ ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Փաշինյանն առաջարկել է Առողջապահության նախարար նշանակել Անահիտ Ավանեսյանին, Արտակարգ իրավիճակների նախարար՝ Անդրանիկ Փիլոյանին, ԿԳՄՍ նախարարի պաշտոնում վերանշանակել Վահրամ Դումանյանին, իսկ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում՝ Վահան Քերոբյանին։ Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը։

Ես պետություն եմ ուզում, Հայաստան եմ ուզում, Արցախ եմ ուզում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մանթո մի ընկեք։   Այսօրվա խայտառակաթունները. վիժվածքի վարչապետանալը, կապիկի խոսնականալը, ուսապարկերի նախարարանալը, ոչնչության դեսպանանալը, հունիսի 20-ի հետեւանքներն են։ Չարիքի մատերիալիզացիա։ Բավարար ժամանակ կար հասկանալու համար, թե ինչ խորը եւ համապարփակ արտաթորանքի մեջ ենք հայտնվել չարաբաստիկ «ընտրությունների» պատճառով եւ հետո։ Որպես 2018-ի ապրիլից իրեն բացառապես ձիգ, […]

Ռուբեն Ռուբինյանը ստել է․ Ռոբերտ Հայրապետյան

Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ պարգևավճարների մասին հարցին, ստել է, նշելով, որ նախորդ գումարման ԱԺ-ն վերջին անգամ պարգևավճար է ստացել 2020-ի հունվարին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։ «Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ պարգևավճարների մասին հարցին, ՍՏԵԼ Է, նշելով, որ նախորդ […]

Ռուբեն Ռուբինյանը որոշ ժամանակ անցկացրել է Թուրքիայում, լրտեսության ռիսկ պարունակում է նաև այս ԱԺ-ն․ Աննա Մկրտչյան

Ռուբեն Ռուբինյանն իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում, և այդ ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվություն որևէ մեկիս չի տրվել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածության առաջադրմանը։ «Այս նույն իշխանությունը մեզ հրամցրել է մի իրավիճակ, երբ ԱԺ նախագահը կարող է […]

Այդ բարոյական համակարգն արդեն անվավեր է, ու դրանից մնացել են ընդամենը խղճուկ մնացորդներ. Ռուբեն Մելիքյան

Ազգային ժողովի առաջին նիստը տարիքով ավագ պատգամավորի կողմից վարելու կանոնը վերջին մնացորդներից է այն բարոյական համակարգի, որը թելադրում էր հարգանքով վերաբերվել ավագների նկատմամբ, տարիքով մարդկանց նկատմամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այդ նույն բարոյական համակարգը թելադրում էր նաև հարգանքով ու պատասխանատվությամբ վերաբերվել սեփական […]

«Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը կվիճարկեն ՍԴ-ու

Շարունակվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի նիստը։ Վարման կարգով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նա ասաց, որ իրենք ԱԺ նախագահի ընտրությունը համարում են ապօրինի ու դիմելու են Սահմանադրական դատարան։ Մինասյանը նշեց, որ դիմելու են ՍԴ՝ պատգամավորների անձեռնմխելիության պայմաններում  ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու ու նաև մի շարք  իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ։ «Այս հայտարարությունն […]

Իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում․ «Հրապարակ»

«Երեկ՝ նոր ձեւավորված խորհրդարանի անդրանիկ նիստին, իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում, որպեսզի սահմանափակվի լրագրողների ազատ տեղաշարժը։ Իբրեւ թե անվտանգության նկատառումներից ելնելով։ Մեզ թույլ չէին տալիս գնալ ԱԺ նոր մասնաշենք, զբոսնել հայտնի «Լաչինի միջանցքով», մոտենալ իշխանական խմբակցության սենյակներին, լրագրողների համար նախատեսված օթյակ էլ գնում-գալիս էինք ոլոր-մոլոր, այլ ոչ թե կարճ ճանապարհով, որպեսզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի