24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սրանց համար անվտանգություն կոչվածը այդպես էլ չհասկացվեց․ Տիգրան Աբրահամյան

Սրանց համար անվտանգություն կոչվածը այդպես էլ չհասկացվեց և դրա ապահովման ուղղությամբ այդպես էլ ոչինչ չարվեց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը: «ՀՀ ՊՆ փոխանցմամբ, հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը: […]

Գիշերը ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանին ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը․ ՀՀ ՊՆ

Հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը   Հուլիսի 24-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, բոլոր ուղղություններով, հարաբերականորեն կայուն է:

Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքական կուրսը․ «Հրապարակ»

«Կառավարությունում վերջին կադրային փոփոխություններից տպավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքական կուրսը՝ առանցքային ոլորտներում նշանակելով հակառուսական դիրքորոշումներով անձանց։ Պաշտոնանկ է անում ռուսամետներին, օրինակ՝ Վաղարշակ Հարությունյանին, եւ նշանակում արեւմտյան կենտրոններից կառավարվող, երբեմն՝ թշնամի պետությունների հատուկ ծառայությունների հետ կապված անձանց։ Մեր իշխանությունների այս պահվածքը չի վրիպում ռուսների եւ պրոռուսական շրջանակների աչքից, այս մասին խոսում են […]

Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպեր փոխվարչապետ․ «Հրապարակ»

«Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպերփոխվարչապետ․ իշխանության փողն ինքն է տնօրինելու՝ բառի ուղիղ եւ անուղղակի իմաստով։ Նրա՝ կառավարություն տեղափոխվելով, կարելի է ասել, կազմաքանդվելու է ՏԿԵ նախարարությունը՝ ենթակա գրեթե բոլոր ոլորտները հանվելու են նախարարության կառուցվածքից եւ դրվելու են փոխվարչապետի ենթակայության տակ։ Ինչպես հայտնի է, նախարարության ենթակայության տակ է գործում 4 մարմին՝ […]

Ադրբեջանի նախագահն ընդունեց, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում. ԱԳՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցում արած հայտարարությամբ, ըստ էության, ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ ընդգծելով, որ դա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում: Արտգործնախարարությունից նաև շեշտել են, որ Ադրբեջանի նախագահի այդ […]

Հակառակորդը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում․ հայկական կողմն ունի 3 վիրավոր

Հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։   Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Դրա մասին է խոսում նաև փաստը, որ […]

Ադրբեջանը երկաթուղի կկառուցի դեպի Շուշի

«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն ձեռնամուխ է եղել դեպի հայկական Շուշի երկաթուղու նախագծմանը, հայտնել Է ընկերության ղեկավար Ջավիդ Ղուրբանովը: «Թուրքական Kalyon ընկերության մասնակցությամբ Արդեն աշխատանքներ են տարվում Շուշի քաղաքի ուղղությամբ երկաթուղու նախագծման ուղղությամբ»,- ասել է Ղուրբանովը: Ընդ որում, նա չի հստակեցրել երկաթուղու երկարությունը, հաղորդում է “Интерфакс-Азербайджан”-ը:

Ջնջվում է մի ամբողջ պատմություն ունեցող թատրոն․ Կամերային թատրոնի դերասան

Մենք ունենք թատրոնի միավոր կորցնելու խնդիր։ Ջնջվում է մի ամբողջ պատմություն ունեցող թատրոն։ Այստեղ կարևորն այդ հարցն է։ Այս մասին ԿԳՄՍ նախարարությայն մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան Գևորգ Վարդանյանը։ Հիշեցնենք, որ Պետական կամերային երաժշտական թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել ԿԳՄՍ նախարարության  դիմաց։ Նշենք, որՆախարարությունը որոշել է միավորել Հ․Պարոնյանի անվան երաժշտական […]

Մի բացահայտված լրտես ինչու՞ չի կարող լինել ԱԽՔ. Աշոտյան

ՀՀԿ փոխախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նոր տեսա, որ ըստ մամուլի հրապարակումների, օմեգա Արոն նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար։   Ու մի քննարկում, մի քննադատություն։ Ժողովուրդ ջան, ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։ Դավաճանը վարչապետ է դառնալու։ Տգետը՝ Ազգային Ժողովի նախագահ։ Խուլիգանը՝ մի փոխխոսնակ։ Տուֆտեն՝ մյուս փոխխոսնակ։   Անբարոյականը՝ ԱԳ […]

Ով իրեն քաղաքական «հաճախորդ» է համարում, նա էլ թող գնա կապիտուլյանտի հետ համագործակցի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ով իրեն քաղաքական «հաճախորդ» է համարում, նա էլ թող գնա կապիտուլյանտի հետ համագործակցի ։ Բանակը գլխատողի, եկեղեցին վարկաբեկողի, Շուշին ու Հադրութը ,Դադիվանքը հանձնողի, թուրքի առաջ «ծնկի եկողի» հետ ի՞նչ համագործակցություն, հանուն ինչի՞ . պաշտոնի՞ , թե՞ «30 արծաթի»։   Քաղաքական «ղազագիր» կնքողների պակաս չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի