20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերաքննիչ դատարանն Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 23-ին, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել է։ Դատարանը Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել։

Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրն է

Այսօր լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակը։ 1990թ. օգոստոսի 23-ին Անկախության հռչակագիրն ընդունեց Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը՝ հռչակելով անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո` օգոստոսի 24-ին, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել […]

Հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ. Լին Թրեյսի

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: «Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետևանքների և մյուս խնդիրների վերջնական կարգավորումը»,- […]

Եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումը չի ենթարկվում տրամաբանական քննադատության․ Միրաքյան

Վահրամ Միրաքյանը գրում է․ Եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումը չի ենթարկվում որևէ մաթեմատիկական կամ տրամաբանական քննադատության: Ոնց հասկացա, օրենքը փոխելու հիմնական հիմնավորումն այն է, որ Երևանում, հատապես կենտրոնում, շինարարությունն ակտիվ է, իմաստ չունի խրախուսել: Կամ կենտրոնում առանց այդ էլ շենքերը խիտ են, էլ ինչու հարկային արտոնություն տալ: Եթե ուզում եք կենտրոնում շենքերը խիտ չլինեն, շինարարական լիցենզիա […]

«Թուրքը երեք ամիս է՝ մտել է ՀՀ տարածք, իսկ ինքը խաղաղությունի՞ց է խոսում, ու դա կոչվում է արտաքին նախաձեռնող քաղաքականությո՞ւն». Էդուարդ Շարմազանով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը – Պարո՛ն Շարմազանով, կառավարությունը ներկայացրել է իր հնգամյա ծրագիրը, ձեր ընդհանուր գնահատականն եմ խնդրում՝ մասնավորապես արտաքին քաղաքականության ու Արցախի հարցի կարգավորման հատվածի հետ կապված: Որքանո՞վ է կառավարության արտաքին քաղաքականության ունեցած տեսլականը համապատասխան ստեղծված իրավիճակին: – Ստեղծված իրավիճակին առհասարակ ոչ մի բան համապատասխան չէ, որովհետև […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին` հոբելյանի առթիվ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և շնորհավորել նրան ծննդյան 70-ամյակի առթիվ: Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների կյանք և հաջողություններ՝ Աստծո զորակցությամբ հովվապետական առաքելությունն ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի նպաստ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների և համայն […]

Ադրբեջանական ԶՈւ-ն խոշտանգումներն իրականացրել է` ոգեշնչված լինելով իրենց գերագույն գլխավոր հրամանատարից. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, այդ թվում՝ գլխատումների, խոշտանգումների ու սպանությունների փաստերը վկայում են ադրբեջանական զինված ուժերը դրանք իրականացրել են՝ ոգեշնչված լինելով հենց իրենց գերագույն գլխավոր հրամանատարից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Մենք առանձնացրել ենք Ադրբեջանի նախագահի «CNN Türk»-ին օգոստոսի 14-ի հարցազրույցի և օգոստոսի 16-ին Քարվաճառ ու Բերձոր […]

Արաբնե՞ր, թե արաբի անվան տակ ծպտյալ թուրքե՞րն են տներ գնում Ապարանում․ 5-րդ ալիք

5-րդ ալիք-ի տեսանյութը անդրադարձել է թեմային, թե ինչպես են Ապարանում եկվոր արաբ մուսուլմանները տեղացիներից անհավանական բարձր գներով տներ  ձեռք բերում: Բնակիչները կասկածում են, թե իրենց քաղաքում հայտնված մարդիկ ծպտյալ թուրքեր են: Մանրամասները՝ տեսանյութում

Արտակ Դավթյանի խայտառակ ձախողումները. ինչպես է շարունակում գլխիվայր շուռ տալ բանակը. «Ժողովուրդ»

2020 թվականին՝ մեկուկես ամսվա ընթացքում, խաղաղ պայմաններում հայկական բանակում 13 զինծառայող էր մահացել, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտարարել էր, որ չի պատրաստվում պաշտոնից ազատման դիմում գրել: Ավելին՝ ԶՈւ շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը ասել էր. «Մենք դեռեւս 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Նախիջեւանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն։ Զիջել ենք Զանգակատան հատվածում, հակառակորդը առաջ […]

«Կլուբնիկային ռեֆորմի» ողջ արշավը վարի գնաց․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պաշտպանության նախարարի մոտ տեղի ունեցած այսօրվա խորհրդակցության ընթացքում իշխանության՝ վերջին 2 տարվա շեփորահարվող «Կլուբնիկային ռեֆորմի» ողջ արշավը վարի գնաց։Պարզվում է, որ զինված ուժերի տարբեր զորամասերում սննդի ապահովման որոշ ընկերություններ այնպիսի խախտումներ են թույլ տվել, որ պաշտպանության նախարարը ստիպված է եղել թեման հանրայնացնել։ ՊՆ-ում կայացած հանդիպման ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի