14 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Ահազանգ. ադրբեջանցիներն այրում են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքներին մոտ գտնվող տարածքների խոտածածկույթը»․ Թագուհի Թովմասյան

Ահազանգ է հնչեցրել ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ ադրբեջանցիներն այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքներին մոտ գտնվող տարածքների խոտածածկույթը, իսկ իրավիճակը վատթարացել է՝ քամու պատճառով։

«Քիչ առաջ կապ եմ հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, որը հաստատեց, որ ադրբեջանցիներն այրում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքներին մոտ գտնվող տարածքների խոտածածկույթը: Իրավիճակը վատթարացել է քամու պատճառով, ինչի հետևանքով հրդեհների մարման լրջագույն խնդիրներ են առաջացել:

Ականատեսներ ենք ունեցել, որ ադրբեջանցիներն այրվող անիվներ են նետում համայնքների ուղղությամբ՝ ստեղծելով էլ ավելի բարդ իրավիճակ համայնքների բնակիչների համար

Ակնկալում եմ, որ իրավասու օղակները արագ կարձագանքեն և քայլեր կիրականացնեն Ադրբեջանի սանձարձակ վարքագծին համարժեք արձագանք տալու առումով:

Հիշե՛ք, թշնամին հեռու է խաղաղասիրական թեզերից», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Թագուհի Թովմասյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ