22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալիևը հայտնել է, որ առարկություն չունի Փաշինյանի հետ հանդիպելու հարցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France24-ին տված հարցազրույցում նշել է, որ չի առարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում։ Այս մասին Ալիևն ասել է France24-ին։ Ալիևը հարցազրույցում նշել է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստան) հանդիպում կազմակերպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ինքը առարկություն չի ունենա:

Համայնքների խոշորացման հարցով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Արմեն Սարգսյանին առաջարկել են դիմել ՍԴ

«Հայաստան» դաշինքը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «2021 թվականի սեպտեմբերի 24-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում, առանց որևէ այլ կողմի, այդ թվում Ազգային ժողովում ներկայացված ընդդիմության կարծիքը լսելու, քննարկելու և հաշվի առնելու, հապճեպ և ակնհայտ շտապողականությամբ ընդունվել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Համայնքների […]

Ադրբեջանը կրակել է Կութի ուղղությամբ. հայկական կողմը մեկ վիրավոր ունի

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ զինվորի կյանքին վտանգ չի սպառնում։ 

Բայց ինչ ստոր գյադա դուրս եկար՝ այ անաղուհաց քրդի չորքոտանի․ Ռուբեն Հակոբյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դիտում էի ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստը։ Եթե կարճ՝ առավել ստոր, նենգ ու բանսարկու արարած, քան էս հանձնաժողովի ժամկետանց քծնողն նախագահն է, դժվար է պատկերացնել։ Երեկ երեկոյան Հ1-ի Պետրոսի հետ հարցազրույցում հերթական պետրոսություն էր անում՝ իրենց իշխանությունների կողմից անորակ հրթիռները կրկնակի գնով գնելու մեջ մեղադրելով […]

Ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց Հայաստանում. Freedom House-ի անդրադարձը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կարճ հայտարարություն է տարածել այն մասին, որ Հայաստանի իրավապահ մարմինները, հղվելով Քրեական օրենսգրքի ավելացված նոր՝ 137.1 «Ծանր վիրավորանքի» հոդվածին, քրեական գործ են հարուցել Ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար։ Հայտարարության մեջ ասվում է հետևյալը․ «Freedom House-ը մտահոգված է վերջերս Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորանք հասցնելու […]

Պարտված իշխանությունները Հայաստանը տանում են նորանոր պարտությունների․ Թևան Պողոսյան

Հայաստանը դասեր չի քաղել իր պարտությունից, այսօր հրավիրված ասուլիսում կարծիք հայտնեց փորձագետ Թևան Պողոսյանը՝ դրա հիմնական վկայություն համարելով գործող իշխանության վերարտադրումը։ «Քվեարկության իրավունք ունեցողների մեկ քառորդի և ընտրություններին չմասնակցածների հաշվին ձևավորվեց այնպիսի իրավիճակ, որում վերարտադրվեց նույն իշխանությունը, որը 3 տարվա ընթացքում բերեց պարտության», – ասաց նա։ Այս իրավիճակում Պողոսյանը կանխատեսելի համարեց նորանոր պարտությունները՝ արդեն իսկ […]

Մինչև այդ ցանկը չգլխավորի դավադիր նիկոլը, ամեն ինչ լինելու է հատվածական ու ոչ լրիվ. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Պատերազմից մեկ տարի անց դավաճանների կողմից զավթած պետական համակարգը և այլ ոլորտային սպասարկուներ հանձնարարական են ստացել տարածել լուրը, թե կան 800 մեղադրյալներ տարբեր հանցակազմերով են անցնում պատերազմի ընթացքում իրենց գործողությունների կամ անգործության համար և 2000-ից ավել քրեական գործ։   Հերթական իմիտացիան աշխատանքի։ […]

Ո՞վ է պատասխան տալու ՊՇՌ թեստերի թալանի համար. Էլինար Վարդանյան

Առողջապահության նախարարությունն, ի պատասխան ՊՇՌ թեստերի գնագոյացման մասին հարցին, որ եթե COVID-19-ի դեմ ՊՇՌ թեստերի գները հնարավոր էր էժանացնել, ինչու՞ դա չէր արվում մինչև հոկտեմբերի 1-ը ուժի մեջ մտնող կարգավորումները, ո՞վ է գերշահույթ ստացել, պատասխանել է, որ հասկանալ, թե տվյալ կառույցները գերշահույթ են ապահովում, թե ոչ, առողջապահության նախարարության գործառույթն ու պարտականությունը չէ, և խնդրել են […]

Հետաքրքիր է, կապիտուլյանտ լինելու համար ընդհանրապես միտք պետք չի՞․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Ինքնիշխանությունը «մազից կախված», ժողովուրդը անվտանգության սպառնալիքի առջև անօգնական մնացած, սահմանները պատառոտված, արտագաղթի պատրաստվող երկրի հարցերը լուծել է, հիմա էլ պուրակ է նախագծում։ Երնեկ քեզ, որ այդքան…   Հ.Գ. Հետաքրքիր է, կապիտուլյանտ լինելու համար ընդհանրապես միտք պետք չի՞»։          

Այն ժամանակ դեռ չգիտեինք, որ դավադիր իշխանությունները մատը մատին չեն խփում պատերազմի օրերին ազգային շահերը պաշտպանելու համար. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Պատերազմի մեկնարկի հենց հաջորդ օրը Հանրապետական կուսակցության ջանքերով Եվրոպական քաղաքական ամենաազդեցիկ ուժը կոչ էր արել հետ քաշել զորքերը սեպտեմբերի 27-ի դրությամբ եղած դիրքերին:   Այն ժամանակ դեռ չգիտեինք, որ դավադիր իշխանությունները մատը մատին չեն խփում պատերազմի օրերին ազգային շահերը պաշտպանելու համար»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված