28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը մի երկիր է, որտեղ բանակում միջադեպի պատճառով դատվածը նշանակվում է Պաշտպանության նախարար. Պողոսյան

Հայաստանը մի երկիր է, որտեղ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար է նշանակվում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում ծառայելու ժամանակ զինվորական հանցագործության համար դատապարտված, ռուսական ու հայկական բերդերում պատիժ կրած, դատվածությունը մարված անձը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։  

Սուրեն Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար

Արշակ Կարապետյանն ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից։ Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քիչ առաջ երկու հրամանագիր ստորագրեց, որոնցից մեկով Արշակ Կարապետյանն ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից, իսկ մյուսով Սուրեն Պապիկյանը նշանակվեց այս պաշտոնում։  

«Կիրանցից Կապան մեկ մաքսակետ է». Վահե Հովհաննիսյան

Վերջին օրերին Հայաստանի կյանքում գերիշխող էր երկու պրոցես՝ ճանապարհների հանձնում Ադրբեջանին` մաքսակետերի տեսքով, և ՏԻՄ ընտրություններ։ Ադրբեջանական մաքսակետերի տեղակայումը, ճանապարհների վրա նրանց վերահսկողության սահմանումը խոսում է այն մասին, որ ուղղակի ընթանում է նախօրոք պայմանավորված սահմանազատման և սահմանագծման պրոցես։ Ամեն ինչ հուշում է այն մասին, որ Հայաստանի իշխանություններն ուղղակի վախենում են ժողովրդին ասել առկա պայմանավորվածությունների մասին։ […]

«Այդ օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ալիևին, հետո եկավ ու հայտարարեց, որ վերջինիսի հետ համաձայնություններ է ձեռք բերել…». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը Թելեգրամի էջում գրել է «Հայաստանն իր սուբյեկտայնությունը սկսել է կորցնել 2018թ. երկրորդ կեսից։ Ճիշտ օրն էլ է հայտնի՝ 2018թ. սեպտեմբերի 28։ Այդ օրը Նիկոլ Փաշինյանը Դուշանբեի վերելակներից մեկում հանդիպեց Ալիևին, հետո եկավ ու հայտարարեց, որ վերջինիսի հետ համաձայնություններ է ձեռք բերել։ Դրանից հետո օր օրի Հայաստանն ավելի ու ավելի քիչ էր ազդում սեփական […]

«Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի շարժումը պետք է ղեկավարեն Առուշան Առուշանյանը և Գևորգ Փարսյանը». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարտություններից պետք է անցնել հաղթանակների, մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի շարժումը պետք է ղեկավարեն Առուշան Առուշանյանը և Գևորգ Փարսյանը։ Կյանքը ցույց տվեց, որ այս մարդիկ են կարողանում հաղթել Նիկոլ Փաշինյանին՝ լինեն ազատության մեջ, թե բանտում։ Չուզեցին, որ նա գնա Գորիս և Կապան՝ […]

Կապիտուլիանտն ու իր տգետների թիմը հերթական զիջումն են արել թշնամական Ադրբեջանին. Վարուժան Գեղամյան

Դատելով այս պահին առկա տեղեկություններից, կապիտուլիանտն ու իր տգետների թիմը հերթական զիջումն են արել թշնամական Ադրբեջանին՝ թույլ տալով նվաճել ՀՀ սուվերեն տարածքի հերթական հատվածը՝ ճանապարհներ ու նոր հողեր Սյունիքում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թուրքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Վարուժան Գեղամյանը: «Դատելով այս պահին առկա տեղեկություններից, կապիտուլիանտն ու իր տգետների թիմը հերթական զիջումն […]

Առաջիկայում եղած անվտանգային սպառնալիքները շարունակելու են կտրուկ աճել․ Տիգրան Աբրահամյան

Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի՝ ադրբեջանցիների հետ շփման գծում տեղի ունեցող տեղաշարժերը, թշնամու ամրացումը, ինչպես նաև՝ սանձարձակ պահվածքը հուշում է, որ առաջիկայում եղած անվտանգային սպառնալիքները շարունակելու են կտրուկ աճել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Աշխարհագրական դիրքը, բարձրադիր հատվածներում տեղակայված մարտական հենակետերը, խստաշունչ եղանակային […]

Գևորգ Փարսյանը ջախջախիչ հաղթանակ տարավ

Կապանի ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով հաղթանակ տարավ «Շանթ» դաշինքի ցուցակը գլխավորող Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Նախնական տվյալներով «Շանթ» դաշինքն ստացել է 12921 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 5338 ձայն։

«Սիսիանի մոտակայքում Ադրբեջանը նոր ագրեսիա է սկսել’ մտնելով ՀՀ տարածք». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սիսիանի մոտակայքում Ադրբեջանը նոր ագրեսիա է սկսել’ մտնելով ՀՀ տարածք։ Թշնամին ավելի ու ավելի է խորացնում ճնշումը հայ հանրության նկատմամբ, որ վերջապես համաձայնենք միջանցք տալ։ Շեշտում եմ հայ հանրության, ոչ թե ՀՀ քաղաքական իշխանության, քանի որ փաշինյանական ռեժիմը վաղուց մտել է այդ գործարքի մեջ, ուղղակի լավ է հասկանում, […]

Եթե թշնամու առաջխաղացման փորձը կանխվել է, ինչի՞ շուրջ են ռուսներն այս պահին բանակցում ադրբեջանցիների հետ. Ալվինա Աղաբաբյան

Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թելեգրամյան ալիքները հաղորդում են, որ ադրբեջանական զինված ուժերն այսօր Սյունիքում` Սիսիանի թևում, 1-2 կմ ներխուժել են ՀՀ տարածք` առաջ բերելով 7-8 միավոր զրահատեխնիկա։ ՊՆ-ն հերքում է` հայտնելով, որ դիրքային առաջխաղացման փորձը կանխվել են։ Եթե իրոք թշնամու առաջխաղացման փորձը կանխվել է, ԻՆՉԻ՞ ՇՈՒՐՋ ԵՆ ՌՈՒՍՆԵՐՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի