20 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարո՞ղ էի կանխել պատերազմը, իհարկե, կարող էի, երբ Սերժ Սարգսյանի արձանագրած անիրատեսական ու անընդունելի պահանջները ընդունեի․ ինձ արդարացում չկա․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կարելի էր կանխել 2016 թվականի ապրիլյան պատերազմը։ «Եթե Հայաստանը դիվանագիտական ճկունություն ցուցաբերեր, 2016 թվականի պատերազմը տեղի չէր ունենա», – առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց նա։ Փաշինյանը 2016 թվականի պատերազմի մասին պատմեց իր ու Արցախի հերոս Արկադի Տեր–Թադևոսյանի՝ Կոմանդոսի խոսակցության մասին։ Արարատի մարզի Սայաթ–Նովա գյուղում միջոցառում էր կազմակերպված, այնտեղ էր նաև Կոմանդոսը, երբ […]

Զախարովան Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն և համբերություն է մաղթել

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենաբարդ, ձգձգված և արյունալի հակամարտություններից մեկն է: Լրագրողների հետ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա խաղաղություն և համբերություն է մաղթել Հայաստանին և Ադրբեջանին` հակամարտության կարգավորման գործում: «Ցանկանում եմ համբերություն Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաեւ բոլոր այն փորձագետներին, ովքեր աշխատում են, այդ թվում՝ ռուսական կողմից, նրանց, ովքեր […]

Չի նախատեսվում արտոնյալ և անվճար պայմաններով ապահովել չպատվաստված աշխատողների ՊՇՌ թեստավորումը. ՀՀ կառավարություն

Սահմանադրական դատարանի որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանը ճանաչվել է սահմանադրական։ Նախարարի հրամանով սահմանված ՊՇՌ թեստավորման պահանջն օրինական է, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից, ասված է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում: «Սահմանադրական դատարանի կողմից առողջապահության նախարարի հրամանի բոլոր հավելվածների՝ «ՊՇՌ թեստավորումն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության մեջ հակասահմանադրական […]

Սկանդալ՝ Վանաձորում. ԼՀԿ-ն խոչընդոտում է Վանաձորի համայնքապետի ընտրությանը

«Լուսավոր Հայաստանը», շարունակելով ջուր լցնել իշխանությունների ջրաղացին, խոչընդոտում է Վանաձորի ավագանու կողմից համայնքապետի ընտրությանը, գրում է «Փաստինֆո»-ն։ ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առանձին միջնորդություն է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց։ Վարչական դատարանը` Հրաչ […]

Նիկոլ Փաշինյանի ուղիղ հանձնարարությամբ մշտական հաճախորդ Էդմոն Մարուքյանի ղեկավարած կառույցը, ինչպես նաև դատարանը, Վանաձորում մասնակից են դառնում հանցագործության. Բաբայան

Իշխանությունը Վանաձորում տեղական ինքնակառավարման մարմնից գողանում է իշխանությունը, իշխանության յուրացում է կատարվում, Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: «Նիկոլ Փաշինյանի ուղիղ հանձնարարությամբ, մշտական հաճախորդ Էդմոն Մարուքյանի ղեկավարած կառույցը, ինչպես նաև դատարանը մասնակից են դառնում այս հանցագործությանը։ Ժողովրդի մեծամասնությունն ընտրել է մեկ անձի, և Նիկոլ Փաշինյանը, նրան սպասարկող Էդմոն Մարուքյանը, դատարանները, […]

Իշխանությունները Վանաձորում փորձում են խլել վանաձորցու քվեն, նրանց աջակցում է վանաձորցու վստահությունը չշահած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը. «Մամիկոն Ասլանյան» դաշինք

Ըստ նախատեսվածի՝ Վանաձոր համայնքում պետք է այսօր տեղի ունենար ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում պետք է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար ընտրություն կազմակերպվեր։ Նիստին ներկա է ավագանու 16 անդամ։ «Մեր գործընկերներն օրենսգրքով իրենց վերապահված պարտավորությունները չեն իրականացրել», – հայտարարեց «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ներկայացուցիչը՝ նշելով, որ այս պարագայում նիստն իրավազոր չէ, քանի որ վարչական դատարանի որոշմամբ իրենց պարտավորեցրել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի