Մեր բնապահպանական խնդիրները գնալով ընդլայնվում են, իսկ արձագանք չկա. բնապահպան /տեսանյութ/
«Հենարան» մամուլի ակումբի հյուրն է «Մեկ առողջություն» կոալիցիայի համամինադիրներ Սիլվա Ադամյանը:
«Հենարան» մամուլի ակումբի հյուրն է «Մեկ առողջություն» կոալիցիայի համամինադիրներ Սիլվա Ադամյանը:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աստիճանաբար ակնհայտ են դառնում Եվրոպայում աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությունները, որոնք վերլուծաբաններից շատերը կարծես թե չեն ցանկանում նկատել: Պարադոքսալ է, բայց այդ փոփոխություններն առայժմ ի վնաս Ռուսաստանի չեն: 1. ԱՄՆ-ը առավելապես կենտրոնանում է իր հիմնական մրցակցի՝ Չինաստանի վրա: ԵՆ-ն՝ ԱՄՆ-ի համար դառնում է ավելի տնտեսական մրցակից, քան դաշնակից: Միևնույն ժամանակ, […]
«Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը պնդում է՝ կորոնավիրուսի դեմ չպատվաստվելը բերում է լուրջ հետևանքների։ «Պետությունը ունենում է լուջ կորուստներ, ամենամեծ հարստությունը մեր քաղաքացիներն են ու քաղաքացիների կորուստը պետության համար ամենալուրջ կորուստն է», – նշում է Բաբլյանը։ Ըստ բժշկի՝ COVID-19-ի դեմ պատվաստումներն ազգային անվտանգության խնդիր են։
ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Կոտայքի մարզի Աբովյան համայնքում առաջատար է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Աբովյանում ընտրություններին մասնակցել է չորս քաղաքական ուժ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջատարն է՝ 10 403 ձայնով (46.19%)։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 8261 ձայն (36.68%)։ «Հանրապետություն» կուսակցությունը Աբովյանում ստացել է 2696 ձայն (11.97%)։ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունն» ունի 1158 ձայն (5.14%)։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի OF 38th RS/55th WG, Boeing RC-135V Rivet Joint ինքնաթիռը հետախուզական թռիչք է կատարել Սև ծովի վրայով՝ մոտենալով Ղրիմի ափերին, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հիմնվելով PlaneRadar կայքի տվյալների վրա։ Ըստ հարթակում առկա տյվյալների՝ ինքնաթիռն օդ է բարձրացել Կրետե կղզու «Սուդա» ավիաբազայից, ապա սահմանը դիտարկելուց հետո ուղևորվել Հայաստանի և Ադրբեջանի ուղղությամբ, այնուհետև մտել Վրաստանի […]
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին: Նա մասնավորպես գրել է. ««Հայրենիք» կուսակցությունը 2021թ. դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ համամասնական ընտրություններում մասնակցեց հինգ համայնքներում` Արտաշատ, Աշտարակ, Սպիտակ, Վանաձոր, Վայք: Նշված բոլոր համայնքներում կունենանք խմբակցություններ։ Շնորհավորում եմ մեր կուսակցության ընկերներիս գրանցած փայլուն արդյունքների համար»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալներ է ներկայացրել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻմ ընտրութուններից։ Այստեղ երեք քաղաքական ուժ է մասնակցել ընտրություններին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութունը առաջատարն է՝ 5710 ձայնով։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 3856 ձայն։ «Հանուն հանրապետության» կուսակցությունը ստացել է 3480 ձայն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալներ է ներկայացրել Արարատի մարզում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից։ Մասիսում «Դավիթ Համբարձումյան» դաշինքը ստացել է 14 943 քվե (52.59)%, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 13 461 ձայն (47.38%): Արարատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 4988 ձայն (38.79%): «Իմ հզոր հայրենիք» կուսակցությունը ստացել է 4153 ձան (32.29%)։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ստացել է 1777 քվե (13.82%): Արտաշատում առաջատար […]
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի որ կապիտուլյանտները ՏԻՄ-երն արդեն քաղաքականացրել են և համայնքների ավագանիները դարձրել են կուսակցական «ժողովներ», հետևաբար գրեթե տարբերություն չկա համապետական և համայնքային ընտրությունների միջև։ Հոկտեմբերի 17-ի, նոյեմբերի 14-ի և դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ու հանրային տրամադրությունները վկայում են հետևյալի մասին. 1. 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ քաղաքական […]
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության 36 համայնքներում տեղի ունեցան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրությունների նախնական արդյունքներով, համայնքների կեսից ավելում (ներառյալ նաև առավել խոշորներում՝ Վանաձոր, Աբովյան) դեռևս իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտություն է կրել, որպես կանոն զիջելով այդ համայնքներում բարձր հեղինակություն վայելող, տարբեր ընդդիմադիր կամ չեզոք ուժերի։ Իշխող քաղաքական ուժի […]
























