22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմության վարկանիշն ընկել է. «Հայաստան» դաշինքի առաջնորդ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ ընդդիմության վարկանիշն ընկել է։ «Ուղղակի, մենք մտածում ենք ու հույս ունենք, որ մեր վարկանիշը վերականգնվող վարկանիշ է, իսկ իշխանության վարկանիշն այսպիսի տեմպերով անկման պարագայում չվերականգնվող է», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանը։   Նա ընդգծեց, թե կողջունի, եթե Հայաստանում ձևավորվեն հստակ ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական այլ ուժեր, որոնք ի […]

Հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում. Չավուշօղլու

Հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Հայկական կողմն առաջարկում է հատուկ ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մոսկվայում։ Մենք կողմ ենք Հայաստանի հետ առանց միջնորդների ուղիղ շփումներին: Հուսով եմ, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները կկազմեն երկխոսության ճանապարհային քարտեզ, որն օգտակար […]

Եկեք Սերժ Սարգսյանին հանգիստ թողնենք. Ռոբերտ Քոչարյան

Եկեք Սերժ Սարգսյանին հանգիստ թողնենք, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե իր և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության գործունեության արդյունքում է երկրում ձևավորվել այս միջավայրը, որում Նիկոլ Փաշինյանի նման գործիչը կարողանում է ընտրվել։ «Սխալ չեն գործում նրանք, ովքեր ընդհանրապես ոչինչ չեն անում։ Ես առնվազն 13 տարի իշխանության մեջ չեմ, մի […]

Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունները. Հայտարարություն

Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին հայտարարություն է տարածել Արցախի Ազգային ժողովը: «Ղարաբաղյան հիմնախնդրի տարեգրության ողջ ընթացքում պարբերաբար շրջանառվում են հիմնախնդրի էությունը խեղաթյուրող և նենգափոխող հայտարարություններ, որոնք բարդացնում ու խճճում են հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորման գործընթացը։ Անթույլատրելի ենք համարում տարբեր քաղաքական ուժերի և գործիչների կողմից Արցախի սուբյեկտայնությունը, նրա հայկական ապագան […]

Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է՝ այո, «մաշեցնում են» իշխանության վարկանիշը

ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է՝ այո, «մաշեցնում են» իշխանության վարկանիշը։ «Դիմադրության շարժում ձևավորելը, այո, հենց այդ նպատակին է ծառայում», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանը։ Նա նշեց, թե ինչ վատ բան կա նոյեմբերի 9-ի փաստաթղթում, արդեն կատարված է։ Բոլոր վատ կետերն արդեն իրականացված են ու որևէ ողջամիտ մարդ չի գալու ու ասելու՝ չեղարկենք, […]

Հայաստանը շարունակում է քարոզչական պատերազմի մեջ պարտվել Ադրբեջանին. Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից. ՀՀ երկորդ նախագահ

Հայաստանը շարունակում է քարոզչական պատերազմի մեջ պարտվել Ադրբեջանին, լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Մենք պարտվում ենք նաև հիմա. գիտե՞ք՝ ինչ երկրի ենք պարտվում, մի երկրի, որտեղ իշխանությունը ժառանգական է, մի երկրի, որտեղ նախագահը իր կնոջը փոխնախագահ է նշանակում, մի երկրի ենք պարտվում, որտեղ տասնյակ լրագրողներ բանտերում են, մի երկրի […]

Պատերազմից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն

Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է 1 ելք: Զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն:

Իշխանությունը շահագրգռված չէ ունենալ մարտունակ բանակ. չի կարելի պաշտպանության գերատեսչության ղեկավարներին փոխել նասկու պես. Ռոբերտ Քոչարյան

Անվտանգության ոլորտում այս տարի Հայաստանի համար կատարյալ ձախողման տարի էր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ ոչ մի հարց այս տարվա ընթացքում չի բարելավվել։ «Տարածքների կորուստ. իշխանությունն ասում է, որ 40 քմ կիլոմետրից ավելի տարածք գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, բայց, իրականում, մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ։ Ադրբեջանական […]

Կեղտոտ կոշիկներով հեռու մնացեք իմ սրբությունից. Թևան Պողոսյան

Արցախն այս ու այն կողմ նետելու իր կամ առուծախի առարկա չէ: Արցախն անգին հայրենիք է, որի ամեն թիզ հողը արյամբ է սրբագործված: Արցախը սեր է, հույզ է, աչքի լույս ու ապրելու իմաստ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մի խոսեք Արցախի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի