Բերեք բոլորս վայր դնենք մեր մանդատները, գնանք նոր ընտրության ու համոզվենք՝ վանաձորցին ում է տեսնում քաղաքապետ, ում՝ բացառում. «Հայրենիք» խմբակցության ղեկավար
Վարչապետի աթոռին նստած անձն իր վարչախմբի հետ միասին փորձում է գողանալ վանաձորցու քվեն, Վանաձորի ավագանու տապալված նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձոր համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը։ «Այս ուժին սպասարկում է այս ուժի կամակատար հանդիսացող «Լուսավոր Հայաստանը»։ Սա վանաձորցիների ճնշող մեծամասնության կարծիքն է։ Հիմա կարող են ինձ հակադարձել և ասել, թե այդպես չի։ […]





































