28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոլորիս սրտերում դեռ թարմ են 44-օրյա պատերազմի վերքերը, բայց հայ զինվորը, վստահաբար, չի պարտվել. Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ: «Հունվարի 28-ը մեզ համար տարվա ամենահիշարժան օրերից մեկն է: Այդ օրը միահամուռ նշում ենք Հայոց բանակի տոնը: Զինված ուժերը մեր անկախ պետականության կերտման և զարգացման հիմնաքարն ու անվտանգության գլխավոր երաշխավորն են: Բոլորս գիտենք, թե ինչ դժվարությունների, զրկանքների գնով են ստեղծվել, կայացել ու փառապանծ ուղի […]

Ազգային բանակը մեր պետականության անվտանգության և շարունակականության երաշխավորն է. Գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձը է հղել ՀՀ զինված ուժերի 30-ամյակի առթիվ. «Դատախազության ամբողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։ Ազգային բանակը մեր պետականության անվտանգության և շարունակականության երաշխավորն է, պետականակերտման գործընթացում մեր ժողովրդի ամենակարևոր նվաճումներից մեկը, որ կայացման իր անցած հերոսական ճանապարհով դարձել է մեր ազգային ինքնության անքակտելի մասնիկը: Ինչպես […]

«Աչքիս առաջ երեկ սահմանին կանգնած, մեր Տավուշ աշխարհի սահմանը հսկող աբգարներն են՝ մեկը մեկից հետաքրքիր, մեկը մեկից լավը»

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բանակ՝ տոնդ շնորհավոր։ Իմ վիրավոր, վնասված, հիվանդ, բայց ուժեղ բանակ՝ շնորհավոր։ Ամենադժվար շնորհավորանքն է։ Ի՞նչ գրես, ի՞նչ ասես։ Աչքիս առաջ երազանքներով եւ վաղվա օրվա նկատմամբ հավատով Աբգարս ու մյուս հերոսներն են։ Աչքիս առաջ երեկ սահմանին կանգնած, մեր Տավուշ աշխարհի սահմանը հսկող աբգարներն են՝ մեկը մեկից հետաքրքիր, մեկը մեկից […]

ՀՀ-ն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ. կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ «Սիրելի հայրենակիցներ, Զինված ուժերի հարգելի ներկայացուցիչներ, Բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս երեք տասնայմակների ընթացքում հայկական բանակն ունեցել է և փառապանծ օրեր, և անցել բազմաթիվ փորձությունների միջով: Հայ ժողովուրդն արժանվույնս է գնահատում մեր բոլոր հերոս […]

Պարտությունից պարտավոր ենք դասեր քաղել. արհավիրքը, որ եղել է մեր հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է. Արարատ Միրզոյան

44-օրյա պատերազմի պարտությունից պարտավոր ենք դասեր քաղել, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Մենք պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ, բանակի առողջացմամբ ու վերակենդանացմամբ, ինչպես նաև՝ մնացած բոլոր պետական ինստիտուտների, որևէ պետություն այլ այլընտրանք չի կարող ունենալ», – ասաց նա: Դիտարկմանը՝ այն արտաքին քաղաքականությունը, որը որդեգրել է այսօրվա իշխանությունը, […]

ՔՊ-ում բուռն քննարկումներ են նախագահի թեկնածության շուրջ․ «Հրապարակ»

Իշխող թիմում ՀՀ նախագահի առայժմ մեկ անուն է շոշափվում՝ Արայիկ Հարությունյանի անունը, սակայն այս թեկնածությունն արդեն իսկ հանրային սուր քննադատության է արժանացել եւ ՔՊ թիմում էլ են դեմ նրան: ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը Քաղպայմանագրում միանշանակ չեն ընդունել: Չնայած խմբակցությանը դեռեւս պաշտոնապես չի ներկայացվել Հարությունյանի թեկնածությունը, բայց ՔՊ վարչությունում օնլայն քննարկումներ […]

Չեղարկել են և տոնը, և Դիլիջանի հավաքը․ «Հրապարակ»

Ոչ վաղ անցյալում համաժողովրդական տոնի վերածված Հայոց բանակի տարեդարձը այս՝ հոբելյանական տարում էլ մեծ շուքով չի նշվի: Երեկ չեղարկվել է տոնական մեծ միջոցառումը, որը պետք է կայանար Դվին հյուրանոցում: Պատճառն, ըստ լրատվամիջոցների, այն է, որ ՀՀ ԶՈւ ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մասնավորապես ԶՈւ ԳՇ […]

Բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին. Տիգրան Աբրահամյանի հետ կլինենք մի շարք դիրքերում». Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին: Տիգրան Աբրահամյանի հետ կլինենք մի շարք դիրքերում՝ անվտանգային խնդիրները ուսումնասիրելու, սպային և զինվորին նեցուկ լինելու համար: Գնացինք… #Հայաստան #Արցախ… Տեսնել ավելին — Tigran Abrahamyan-ի հետ»:

Ես ոնց «ջոկում» եմ կապիտուլյանտ ռեժիմը մասնակցելու է Անթալիայի ֆորումին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ես ոնց «ջոկում» եմ կապիտուլյանտ ռեժիմը մասնակցելու է Անթալիայի ֆորումին։ Խնդիրն ամենեւին Թուրքիա գնալը չէ, խնդիրը ՝ խոսքի բովանդակության մեջ է։   Ես էլ 2018-ին Թուրքիա մեկնել եմ, բայց Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների աչքերի մեջ նայելով ասել եմ ՝ Թուրքիան պետք է ճանաչի […]

«Անհրաժեշտ է հստակեցնել՝ ով ով է». ԱԱԾ պահեստազորի սպաներ

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է. Անհրաժեշտ է հստակեցնել` ով ով է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականն այլևս կայացած իրողություն է, որքան էլ օրենքի տեսակետից դեռ գործում է յոթօրյա ժամկետում դիմումը հետ վերցնելու հնարավորությունը։ Արմեն Սարգսյանն իր վարքագծով ու գործելակերպով եղել է լիդերին ոչ բնորոշ որակներ ունեցող անձնավորություն:  Դրա անմիջական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի