Միջազգային կառույցը քննադատում է Հայաստանի իշխանություններին բռնաճնշումների համար
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խոստերեն դատապարտում է փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: «Հարևան ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը միտումնավոր ու ապօրինի յուրացնելու և նրան պատմական […]
Դավիթ Տոնոյանի և մյուս անձանց վերաբերյալ քննվող քրեական գործով 04.02.2022թ. նշանակված առաջին իսկ դատական նիստը չի կայացել և անորոշ ժամկետով հետաձգվել է ազատության մեջ գտնվող դատավարության մասնակիցների, ինչպես նաև նախագահող դատավորի վատառողջության պատճառով, ասված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի տարածած հայտարարությունում:՚ «Միաժամանակ հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանը շարունակում է պնդել և […]
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել․ «Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած չափազանց բարդ մարտահրավերների պարագայում, այս իշխանություններն ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին հետապնդելու, խոշտանգելու, ամեն գնով կալանավորելու եւ գերագույն ճիգերով կալանքի մեջ պահելու գործին: Բացառապես իրենց քաղաքական հայացքների համար կալանավորված են Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Նարեկ Մանթաշյանը և Գառնիկ Իսագուլյանը: Այսօր, արդեն, չենք […]
Հայաստանի կառավարությունը մտադիր է վաճառել Սեւանա լճից հանվող բուսահողը։ Նկատենք, որ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություն կատարել. այսպես, ՀՀ հողային օրենսգրքում լրացում կկատարվի, եւ Սեւանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ եւ ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքի […]
Ամենեւին առաջին անգամ չէ, երբ Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է ՀՀ իշխանություններին: Այս անգամ նրանց մտահոգել է Հայաստանում պետական ծառայողներին վիրավորելու համար հարուցված 260 քրեական գործերը։ Այդ պատճառով իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ խորհրդարանին կոչ է արել չեղարկել օրենսդրական այդ նորմը։ Նախկինում այլ կոչեր եւս եղել են: Օրինակ՝ 2021 թվականի սեպտեմբերին նրանք եւս նույն կոչով […]
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ քաղաքականությունից հեռանալու խոստմանը Արցախի քաղաքական ուժերը չեն հավատում։ Իր «Ազատ հայրենիք» կուսակցության 17-ամյակի հավաքին, ինչպես տեղեկացրել ենք, Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին հայտ չի ներկայացնելու։ Այդ ընտրությունները, ըստ ամենայնի, կլինեն արտահերթ, եկող տարի։ Արցախի նախագահի այս խոստմանը չեն հավատում ոչ միայն այն պատճառով, որ բազում խոստումներ է տվել ու դրժել, […]
Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ, իրականում՝ ստվերային քաղաքապետ նշանակելու գործընթացը հարթ չի անցել: Նիկոլ Փաշինյանը խուսափել է միանձնյա որոշում կայացնելուց, որ չվիրավորի իր հավատարիմ զինակից Խաչատուր Սուքիասյանին, ում երազանքն էր այդ պաշտոնը զբաղեցնելը, եւ Ավինյանի թեկնածությունը դրել է «Քաղպայմանագրի» վարչության նիստին: Այստեղ ձեւավորված ավանդույթի համաձայն` ՔՊ-ականներն առիթը բաց չեն թողել իրենց թիմակցին բզկտելու համար: Առցանց ընթացող նիստի […]
ArmLur.am-ը գրում է․ «Այսօր Հայաստան վերադարձած 8 հայ ռազմագերիների հարցաքննությունն անցել է ու հիմա էլ անցնում է բավականին լարված ու բարդ: ArmLur.am-ին հայտնիր դարձավ, որ մինչ քննիչները հարցաքննում են Հայաստան վերադարձած ռազմագերիներին, քրեական գործի անհրաժեշտությունից ելնելով, ռազմագերիների հարազատները զայրացած աղմուկ են բարձրացրել եւ փորձել են կոտրել զինվորական քննչական վարչության շենքի պատուհանները, իրավիճակը զսպել են ոստիկանության […]
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուս-չինական համատեղ հայտարարության առանձնահատկությունները Չինաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության նոր մակարդակը և ընդունված համատեղ հայտարարությունը, ինչպես և սպասվում էր, նոր շարժ է առաջացնում համաշխարհային քաղաքականության մեջ: Ընդհանուր առմամբ Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպին նախկինում ունեցել են 37 հանդիպում, որտեղ ընդունվել են տարբեր հայտարարություններ, […]




























