19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի իրական մտադրություններում խաղաղությունը բացակայում է. Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով այսօր ադրբեջանցիների կողմից տեղի ունեցած սադրանքին, գրել է. «Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների հանցավոր խախտումներով և անմիջական պատասխանատվություն են կրում այսօր՝ մարտի 7-ին Երասխում ադրբեջանական նշանառու կրակոցներով ՀՀ զինծառայողներին հրազենային վիրավորումներ հասցնելու, նրանցից մեկին սպանելու համար: Չի կարելի անտեսել փաստերն առ այն, որ` 1. ադրբեջանական զինված […]

Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Լուրը հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Հիշեցնենք՝ Անթալիայում դիվանագիտական համաժողովը նախատեսված է անցկացնել մարտի 11-ից 13-ը։ 

Աշխարհում երկակի ստանդարտների հերթական օրինակը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Աշխարհում երկակի ստանդարտների հերթական օրինակը:   ԱՄՆ-ը ( Սպիտակ Տան (ԱԱԽ-ի) պաշտոնական ներկայացուցիչ Էմիլի Խորն) դատապարտում է ԶՈւ մասին կեղծ լուրեր տարածելու համար, քրեական պատասխանատվություն ենթադրող ռուսական նոր օրենքը: «Յա, իրո՞ք», հարգելի ամերիկացիներ: Իսկ գուցե, մի թեթև էլ դատապարտեք Հայաստանու՜մ տեղի ունեցող իրավական «беспредел»-ը […]

Կիևը հրաժարվել է բացել Ռուսաստանի առաջարկած մարդասիրական միջանցքները

Ռուսական առաջարկին համապատասխան մարդասիրական միջանցքների բացումն անընդունելի է ուկրաինական կողմի համար, այս դիրքորոշումը հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։   «Սա անընդունելի տարբերակ է մարդասիրական միջանցքների բացման համար», – ասել է նա ճեպազրույցում։   Հիշեցնենք՝ Մակրոնի խնդրանքով ռուսական զորքերը հրադադար են հայտարարել հումանիտար միջանցք բացելու համար։

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:   ՋՐԱԿՈՒՍ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։ Գյուղը գտնվում է Իշխանագետի աջ ափին, Հադրութ շրջկենտրոնից՝ 25 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 64 կմ […]

ՌԴ պատվիրակությունը մեկնել է Բելառուս`մասնակցելու Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին

Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը մեկնել է Բելառուս` մասնակցելու Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Բելառուս»-ը:   Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը հնարավոր է տեղի ունենա մարտի 7-ին Բելառուսում: Պատվիրակությունները կրկին կհանդիպեն Բելովեժյան պուրակում, մտադիր են հանդիպումը սկսել ճաշից հետո: Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան ավելի վաղ հայտնել էր, թե ինչ հարցերի շուրջ գրեթե […]

Աշխարհն այսօր խառն է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Իսկական եվրոպացին Շառլ դը Գոլն էր, ով կարողացավ ոչ ասել ամերիկյան պրոտեկտորատին։   Աշխարհն այսօր խառն է, իսկ Եվրոպան՝ առավել եւս։ Եվ դրա պատճառը գալիս է դեռեւս «սառը պատերազմի» տարիներից,երբ մայրցամաքային Եվրոպան աստիճանաբար իր սուվերենությունը զիջեց ամերիկացիներին։ Դեռեւս 1823-ին ԱՄՆ-ում հաստատվեց պետական հայեցակարգ,որի մասին […]

«Այս տեսանյութը մտցրեք Նիկոլի առնվազն աչքը»․ Մելիք Ադամյան-2 տելեգրամյան ալիք

Մելիք Ադամյան-2 տելեգրամյան ալիքը տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Այս տեսանյութը մտցրեք Նիկոլի առնվազն աչքը։ Նիկոլ Փաշինյանը եւ իր ծաղրածուները ամեն կերպ խուսափում են բարձրաձայնել Արցախի, մասնավորապես՝ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին։ Նրանք ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ եւ միջազգային հարթակներում այդ խնդիրը առաջ չեն մղում, այլեւ երկրի ներսում են լեզուները տեղավորել մի տաքուկ անկյունում, […]

ՔՊ-ից պնդում են՝ հացահատիկի պաշարի մասին ինֆորմացիան գաղտնի է, բայց վստահեցնում ՝ այս պահին Հայաստանը հացահատիկի խնդիր չունի

Հայաստանն այս պահին հացահատիկի խնդիր չունի, վստահեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «Առնվազն այս պահին նման խնդրի մասին ինձ հայտնի չէ», – Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մյուս պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ ասաց, թե հացահատիկի պաշարի մասին ինֆորմացիան գաղտնիք է։ «Դա գաղտնի տեղեկություն է, չի հրապարակվում», – ասաց նա։ Ալեքսանյան էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի