18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միայն ուսապարկերի թրքաբարո մտքով կարող է անցնել. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է.   «Միայն ուսապարկերի թրքաբարո մտքով կարող է անցնել, որ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ներկայացնող թեման՝ Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, քննարկեն ԱԺ ՓԱԿ նիստում։   Kahrolası, moronlar…»։

Սերժի ժամանակ Ալիեւն էր խոսում Արցախի անկախությունից, իսկ Նիկոլի ժամանակ նույնիսկ Նիկոլը չի խոսում Արցախի անկախությունից. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժի ժամանակ Ալիեւն էր խոսում Արցախի անկախությունից, իսկ Նիկոլի ժամանակ նույնիսկ Նիկոլը չի խոսում Արցախի անկախությունից»։

Ինչպես 1920-ին, այնպես էլ 2020-ին Ադրբեջանը ձգտում էր ոչնչացնել Շուշիի և ամբողջ Արցախի հայ բնակչությանը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել Շուշիի հայ բնակչության ջարդերի 102-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Շուշի քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հիշատակի առջև։ Ջարդերն իրականացվել են նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանությունների կողմից 102 տարի առաջ՝ 1920 թ․ մարտի 22-26-ը։ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներով դրդված այդ հրեշավոր հանցագործության զոհը դարձան տասնյակ հազարավոր […]

Դեպի սպիտակ Ցեղասպանություն

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դեպի սպիտակ Ցեղասպանություն. Աշխարհում երևի մեր պես միամիտ ժողովուրդ էլ չկա, որ այսպես կուրորեն և խաղաղ գնում է դեպի սպիտակ ցեղասպանվելու: Եվ ցավը նրանում է, որ ժողովրդի «առաջնորդ» կոչեցյալը հանդիսանում է Հայ Ազգի ներկայացուցիչ: Երբևէ մեր դարավոր պատմության մեջ նման երևույթ եղել է, հիշու՞մ եք… հիշու՞մ եք մի […]

Գազատարի իբր վերանորոգման անվան տակ ադրբեջանական իշխանությունները փական են տեղադրել, որ երբ ցանկանան, դադարեցնեն Արցախի գազամատակարարումը. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախի գազատարի թեմային։   «Ակնհայտ է, որ գազատարի իբր վերանորոգման անվան տակ ադրբեջանական իշխանությունները փական են տեղադրել, որ երբ ցանկանան, այն ժամանակ էլ դադարեցնեն Արցախի գազամատակարարումը:   Սա դիտավորյալ արարք է, որ առաջացնում է հումանիտար լուրջ խնդիրներ ու իրավունքների զանգվածային խախտումներ, ցուրտ եղանակին […]

Ազգային ժողովում փակ նիստով կքննարկեն Արցախում ստեղծված իրավիճակը. ԱԺ կգան Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանը

Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ազգային ժողովը փակ նիստ կանցկացնի, որին ներկա կլինեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ազգային ժողովի պատգամավորները պաշտոնական գրությամբ առաջարկել են հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքներն ու հրատապ անելիքները» թեմայով հրատապ քննարկումն անցկացնել ԱԺ փակ նիստում: ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հիմնավորմամբ են […]

Կովերի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 19 հազար 683-ով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ այս տարվա հոնվարի 1-ի դրությամբ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 559 հազար 627, իսկ 2021-ին՝ 613 հազար 413, այսինքն՝ մեկ տարվա ընթացում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը պակասել է 53 հազար 786-ով: Այժմ 2022թ. հունվարի 1-ի դրությամբ առկա անասնագլխաքանակի տվյալները բացենք: Այսպես, կովերի գլխաքանակն է մեկ տարվա ընթացքում […]

Իսկ մենք կա­ռա­վա­րու­թյուն ունե՞նք. «Փաստ»

Ուկրաինական հակամարտության սրացումը փոփոխում է գործող աշխարհակարգը՝ նոր գործընթացների պատճառ դառնալով, որոնք տեսանելի են ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող շարժերի շրջանակներում։ Մասնավորապես, Ուկրաինայում ընթացող ռազմական էսկալացիան և Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում համաշխարհային տնտեսության մեջ էական խաթարումներ են ի հայտ եկել ապրանքների մատակարարումների, պարենամթերքի ապահովման, հումքի և էներգակիրների […]

Պատրաստ եմ քննարկել Դոնբասի ու Ղրիմի ճանաչման հարցը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման հարցերը այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը ստանա անվտանգության երաշխիքներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը, նշելով, որ Զելենսկին այդ մասին հայտարարել է օտարկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ «Սա շատ դժվար պատմություն է բոլորի համար։ Ե՛վ Ղրիմը, և՛ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի