Լրագրողական հանրությունը անտեղյակ է եղել, թե իշխանությունն ի՞նչ է փոխում ԶԼՄ մասին օրենքում
Այս պահին մենք ունենք շատ բարենպաստ իրավիճակ համաճարակային առումով, բայց հասկանում ենք, որ հենց այս բարենպաստ իրավիճակում էլ մենք պիտի օգտագործենք պատվաստումների միջոցով հետագա հիվանդացության կանխարգելման պատուհանը, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Ռեստորաններում, ժամանցի վայրերում, աշխատավայրերում QR կոդի պահանջի կանոնակարգը դեռ շարունակվում է մնալ ուժի մեջ, առաջիկայում դեռ մնալու է», – ասաց […]
Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները, թե իրենք Արցախի ապագան տեսնում են Ադրբեջանի կազմում, Արցախի հայաթափմանը տանող ամենամեծ քայլն են, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Դուք պատկերացնու՞մ եք այն արցախցիների հոգեվիճակը, որոնք լսում են, որ Հայաստանի իշխանությունները, որ պետք է հանդես գային որպես Արցախի անվտանգության և բնականոն […]
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ներկայացրեց՝ ինչի հիման վրա է ընդդիմությունը վստահ հայտարարում, որ իշխանափոխության դեպքում Արցախի հիմնահարցում հնարավոր է հասնել արդյունքների։ «Շատ պարզ․ էմպիրիկ փորձով, որովհետև տասնամյակներ շարունակ հայկական դիվանագիտությանը հաջողվել է իրական միջազգային հանրության, մասնավորապես, համանախագահ երկրների և հայկական դիրքորոշումները նույն ծիրում, նույն էջում գտնվելն ապահովել։ Եթե դա […]
ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը պատասխանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի՝ Ազգային ժողովում ունեցած ելույթին, որը հրապարակել է iLur-ը: «Վիգեն Խաչատրյանն Ազգային ժողովում բարբաջանքներ է հնչեցրել` իր անհամաձայնությունը հայտնելով Լևոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ։ Այդ առիթով ուզում ենք հիշեցնել հետևյալ փաստերը. 1. Ազգային Ժողովի 1995 թվականի ընտրություններում Ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը՝ Վիգեն […]
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահան¬ման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզավորման հայտի ձևերը և այդ գործունեության տեսակների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 1170-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ: Որոշմամբ սահմանված են զգալի չափով առավել քանակությամբ արտադրական կանեփի արտադրության քվոտաներ, քան […]
Միանում ենք Արցախի խորհրդարանում ընդունված հայտարարությանը, որով Հայաստանի և Արցախի խորհրդարաններում փաստացի հաստատվեց «կոնսենսուս մինուս մեկ» տարբերակը, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ «Այսինքն, Արցախը 100 տոկոսով՝ ի դեմս իր խորհրդարանի և Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը դեմ են այն մոտեցմանը, համաձայն որի լղոզված, մանիպուլյացիաներով և այլ տարբերակներով հանրությանը ներկայացնելով՝ փորձում են տարածել, որ իբր Արցախը պետք […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման ու Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին դիսկուրսն օրակարգ բերելուց հետո հայաստանյան ոչ միայն քաղաքական դաշտը, այլեւ գրեթե ամբողջ հասարակությունը տարակուսած է՝ ինչ է լինելու Արցախի հետագա ճակատագիրը: Ի տարբերություն ՀՀ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ պատգամավորները, իրար հերթ չտալով, վարչապետին «անկեղծ լինելու» համար շնորհակալություն էին հայտնում, իսկ Արցախի […]
























