25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մեծ ալիք է լինելու. ուժայինները կարող են միանալ պայքարին. ես նման սցենար տեսնում եմ». Արտակ Զաքարյան

Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ուղիղ եթերում տեղեկացրեց, որ գտնվում է Ազատության հրապարակում և այլևս չի պատրաստվում հեռանալ այնտեղից, և կոչ արեց քաղաքացիներին միանալ իրեն։

 

«Վերջին օրերին այս իշխանությունների կողմից արվող հայտարարությունները խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են հանձնել Արցախն ամբողջությամբ թշնամուն, մենք խնդիր ունենք Հայաստանի անվտանգության հետ: Հասել ենք այն բանին, որ նահատակված զինվորների մասին ասում են, որ անիմաստ է եղել»,- ասաց Վանեցյանը, որի կոչին ուշ երեկոյան արձագանքեցին մեծ թվով քաղաքացիներ։

 

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Արցախի հանձնման դեմ Հայաստանում ծավալվող համազգային շարժման մասին, Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը նշեց.

 

«Նիկոլ Փաշինյանն Արցախն արդեն վաճառել է. օրերս ասաց՝ հա՛յ ժողովուրդ, ես արդեն վաճառել եմ քո հայրենիքը։ Նա եկել էր Ազգային ժողովում ընդամենը դրա մասին տեղեկացնելու։ Ես կարծում եմ, որ այլևս վիճակը նետված է, հետադարձ ճանապարհ չկա ու պետք է անցնել ռուբիկոնն ու ազատվել այս չարիքից, որովհետև դեռևս հնարավոր է փրկել իրավիճակը»։

 

Իսկ ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն Արտակ Զաքարյանը տեսնում է: Նա ընդգծեց՝ իշխանափոխության հետևանքով նոր իշխանությունը կարողանալու է այս անընդհատ փոփոխվող աշխարհում օգտվել այդ փոփոխություններից առաջացող հնարավորություններից, որոնցից, ի դեպ, կարող է նաև այս իշխանությունն օգտվել, ինչը, սակայն, չի՛ անում, որովհետև հակահայ է։

«Ուստի, այս իշխանությանը նաև Բրյուսելից են պարտադրում Ադրբեջանի հետ շատ արագ ստորագրել այն, ինչ կասվի, որից հետո Հայաստանը կպոկեն բոլոր միջազգային կառույցներից, որովհետև, առանց Արցախ՝ Հայաստանը ո՛չ ԵԱՀԿ-ին, ո՛չ որևէ այլ կառույցի հարկավոր չէ. Առանց Արցախ Հայաստանը պետք է միայն Թուրքիային և պետք է առանց հայերի»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ ընդգծելով, որ ինչպես Թուրքիան, այնպես էլ Փաշինյանը ցանկանում են Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց ու մտցնել Անկարայի ուղիղ ենթակայության տակ։

«Հայ-ռուսական հարաբերությունները կտրել, դա նշանակում է՝ զրոյացնել Հայաստանի ֆիզիկական գոյությունը, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը հայտնվելու է Անկարայի ուղիղ հրամանատարության տակ, ինչից հետո Անկարան Խաչատուր Սուքիասյանի պես մտածող մեկին կամ հենց նրան կնշանակի… և այստեղ հայ չի մնա»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը։

Որպեսզի Հայաստանում հայ մնա, ըստ Զաքարյանի, ապազգային ՀՀ իշխանությունը րոպե առաջ պետք է հեռացվի իշխանությունից, և այդ գիտակցումը պետք է ունենա նաև այսօր նրանց պաշտպանող ոստիկանությունը։

«Ոստիկանները եթե մտածեն, թե մարդիկ ինչի՞ համար են դուրս եկել փողոց, այլ ձևով կգործեն։

Հայ ժողովուրդը դուրս է եկել հայրենիքի համար, Նիկոլ Փաշինյանին ասում է՝ ղալաթ ես արել և անում, ուստի, եթե հայրենիքի վաճառքը թույլ չտվողի վրա ոստիկանը մահակ բարձրացնի, ապա այդ ոստիկանը թուրքի կամ ադրբեջանցու ծառայակից կհամարվի։ Բոլոր ընդդիմադիր հատվածները եռում են, կարծում եմ՝ մոտ օրերս հականիկոլական մեծ ալիք է լինելու։ Տեսնում եմ սցենար, որ ուժայինները դադարելու են աջակցել իշխանությանը։ Ժողովրդի համբերությունը մեծ է, բայց դա հատելուց հետո տեղի են ունենում ֆանտաստիկ իրադարձություներ, ուստի կարծում եմ՝ ինչ-որ պահի ոստիկանությունը կարող է որոշել ժողովրդի պայքարի ելքը,- ասաց Արտակ Զաքարյանը՝ հավելելով,- Նիկոլ Փաշինյանից բացի, 10 միլիոն հայից ոչ ոք Ադրբեջանի անձնագրով Ադրբեջանի տիրապետության տակ չի ապրելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան

168.am

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ