#Հիմա. «Ձեր ցավը տանենք». քաղաքացիները միանում են Դիմադրության շարժման՝ Սարդարապատից մեկնարկած երթին. ՈՒՂԻՂ
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել Անդրանիկ Քոչարյանի գլխավորած 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքներին։ «Ազատության» հետ զրույցում Սամվել Բաբայանն ասել է, որ պատճառները մի քանիսն են։ «Հլը չեմ ուզում բարձրաձայնել, կգա օրը, կխոսեմ», – նշել է Բաբայանը: Նա չի ցանկանում առայժմ հրապարակել իր որոշման պատճառները, ասել է` անձնավորված չէ, ակնարկել, թե խաղի […]
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցնե՛ր, Այսօր ժամը 19:00 Ազատության հրապարակից մեկնարկելու է մեր երթը: Բոլորիս մասնակցությունը պարտադիր է, սպասում եմ բոլորիդ: Մեր պայքարն արդար է և անկասելի»:
168.am
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .«Նիկոլը` բացի այն, որ քաղաքականապես դավադիր, կապիտուլյանտ և հող հանձնող է, նաև ծայրաստիճան վախկոտ իշխանամոլ է: Հանուն իր թրքահպատակ իշխանության պահպանմանը, նա ոչ միայն Հայրենիք է հանձնել, այլ նաև պատրաստ է զոհաբերել հայի արյան մինչև վերջին կաթիլը: Նա շատ լավ գիտի, որ եթե շարունակի մնալ իշխանության` ապա […]
«Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինը 1993 թ. ծնված Սոնա Մնացականյանն էր՝ Արարատի մարզի Բերքանուշ գյուղից։ Սոնա Մնացականյանը Support Our Heroes – Armenia կազմակերպության հիմնադիր անդամ կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թեւեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր, բայց պատահարից անմիջապես հետո երիտասարդ կնոջ անունը կապեցին ցուցարարների հետ, թե նա ցույցի մասնակիցներից […]
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոստիկանության բոլոր ծառայողներին անխտիր պետք չէ թիրախավորել, կան մարդիկ, ովքեր իսկապես առաջնորդվում են օրենքներով և Սահմանադրությամբ։ Պետք է ֆիքսել բոլոր նրանց, ովքեր ավելին են, քան հավաքական Նիկոլը, ովքեր ծառայություն են մատուցում ոչ թե երկրին, այլ Նիկոլին ու նրա քաղաքական խմբակին։ Այս օրերին փողոցներում, տարբեր հրապարակներում, տեսանյութերում հանդիպում […]
Ազատության հրապարակից մեկնարկեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած բողոքի երթը։ Երթից առաջ Արթուր Վանեցյանն ընդգծեց՝ շարժումը օրեցօր թափ է առնում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ու գյուղերում։ «Մարդիկ ասում են, որ համաձայն չեն կորցնել իրենց արժանապատվությունը, համաձայն չեն, որ իրենց հայրենիքը մաս-մաս հանձնվի թշնամուն»,- ասաց նա։ […]
























