16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից

Սիրելի´ բարեկամներ Շատերիդ հայտնի է, որ մայիսի 14-ին ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: […]

Հարցազրույց Տիգրան Աբրահամյանի հետ

Հատված «Լայվ Ֆրանսիայի հրապարակից» ՝ – Մայիսի 3, 2022 Հովիկն ու Ռաֆան զրուցում են Տիգրան Աբրահամյանի, ԱԺ պատգամավորի եւ ռազմական հարցերով փորձագետի հետ: Պարոն Աբրահամյանը Հայաստանի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքներից մեկի ՝ Pativ Unem դաշինքի անդամ է: Armenian News Network   

Ուրեմն նման կերպ ՀՀԿ պատգամավորների կաբինետների դռան առաջ իրենց մեծ ու փոքր «շեֆերը հերթ են կանգնել. Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Եթե աշխատասենյակ այցելելը Նիկոլն ու իր «արբանյակ-հաճախորդները» կաբինետի դռան առաջ հերթ կանգնել են համարում,ուրեմն նման կերպ ՀՀԿ պատգամավորների կաբինետների դռան առաջ իրենց մեծ ու փոքր «շեֆերը հերթ են կանգնել»։ Ամոթա, մի քիչ մեծացեք»։            

Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ. Սերժ Սարգսյան

Լեւոն Արոնյանի հեռանալը մեծ կորուստ էր։ Նա ինձ վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ:   Այս մասին մայիսի 14-ին Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։   Մայիսի 14-ին ՀՇՖ կոնֆերանսում Սերժ Սարգսյանը վերընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:   Քվեարկությանը մասնակցեցին կոնֆերանսին ներկա 108 պատվիրակները: […]

Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՇՖ նախագահ

Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը։ Ընտրությունում առաջադրվեց միայն ՀՀ երրորդ նախագահի թեկնածությունը։ Նա ընտրվեց միաձայ: Սերժ Սարգսյանը ՀՇՖ-ն գլխավորում է 2004 թվականից։   Նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերընտրվեց Սմբատ Լպուտյանը։

Պետություն ենք կորցնում, հասկանու՞մ եք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Անձնական ամբիցիաները չեն կարող պետական շահից վեր լինել։   Նիկոլի հրաժարականը պահանջել են բոլոր նախկին նախագահներն ու գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերն ու ազգային կառույցները՝ եկեղեցի, ակադեմիա, համալսարան… Բայց Նիկոլը դեռ մնում է, քանի որ պետական շահ ասածը կարծես գերակա չէ անձնական ամբիցիաներից։   […]

Շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում և Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան

Շարժումը կասեցրել է հայկական կողմի՝ նշաձող իջեցնելու գործընթացը, դա ակնհայտ է, Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ ամփոփելով «Դիմադրության» շարժման՝ այս օրերին իրականացրած գործողությունների ընթացքը։ «Շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում նաև մեր միջազգային գործընկերների համար առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը», – ասաց Սաղաթելյանը։ Նա նշեց՝ շարժումն […]

Վստահ եմ՝ եթե 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ-ն ընթացակարգով դիմեր ՌԴ-ին, այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեինք. Սերժ Սարգսյան

Արցախի և Հայաստանի հետագա ճակատագրի վերաբերյալ պիտի ասեմ այն, ինչ միշտ ասել եմ. 30 տարի ասել եմ, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, վստահ եմ 100%, այդ մասին, ըստ Tert.am-ի, Ֆրանսիայի հրապարակում ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ինչպես հայերի մեծամասնությունը, այնպես էլ ես, վստահ եմ, որ Հայաստանն ունի մեծ ապագա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի