Մոսկվան չի բացառում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Մենք շարունակում ենք համակարգված աշխատանքը բոլոր մակարդակներում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերը կյանքի կոչելու համար։ Առաջնորդները մշտական կապի մեջ են։ Չենք բացառում […]
Առանձին լրատվամիջոցներ «Դատախազը հանձնարարել է գործողություններ ձեռնարկել Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ» վերտառությամբ տեղեկատվություն են հրապարակել, որը որոշակի թյուրընկալումների տեղիք է տալիս, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազությունը։ «Գլխավոր դատախազությունը հարկ է համարում պարզաբանել, որ խնդրո առարկա ներկայացված միջնորդությունը քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից բավարարվել է մասնակի: Մասնավորապես՝ միջնորդության […]
Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունները տարածում են հերթական սուտը՝ իբր օրվա ընթացքում մեկից ավել անգամ վարչական իրավախախտման համար բերման ենթարկվելու դեպքում քաղաքացուն իրավունք ունեն պահել 72 ժամ: Սա կատարյալ հիմարություն է: Խաղաղ անհնազանդության ժամանակ ոստիկանի իբր օրինական պահանջը չկատարելու համար քաղաքացուն կարող են պահել առավելագույնը 3 ժամ: Որպես կանոն ոստիկանական բաժանմունքում արժանապատիվ […]
Զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի զինվորական վարչության մոտ են: Ծնողների մի խումբ հանդիպման էր քննիչի մոտ, սակայն հանդիպման կեսից վրդովվել են ու դուրս եկել։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե քննիչ Արսեն Մովսիսյանին ծնողները խնդրել են դուրս գալ ու դրսում սպասող ծնողներին մանրամասներ ներկայացնել քննվող քրեական գործից, սակայն քննիչն ասել է, թե ինքը […]
Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր առավոտյան մեր արժանապատիվ քաղաքացիները պարալիզացրել են ողջ Երևանը: Խաղաղ անհնազադության ակցիաների շրջանակներում փակվել են ավելի քան 50 փողոցներ: Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, կան մոտ 400 բերման ենթարկվածներ: Բայց դրանից մենք ավելի ուժեղ ենք, ավելի վճռական և ավելի վստահ, որ մեր վերջնական […]
Կարմիր ու սև բերետավորները հերթական անգամ «բռնաբարեցին» ՀՀ օրենքները, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։ «Առևանգեցին պատգամավոր Թադևոս Ավետիսյանին, հակառակ նրան, որ զգուշացնում էի՝ իրավունք չունեն։ Պատգամավորին մտցրեցին ոստիկանական մեքենան և առևանգեցին՝ որևէ հիմնավորում չտալով դրա համար», – ասաց Գեղամ Մանուկյանը։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցան Արցախի ու Հայաստանի շարունակական կործանման դեմ սկսված խաղաղ անհնազանդության հերթական ակցիաները: Ակցիայի երթն ընթացել է բացառապես հետիոտների համար նախատեսված մայթերով՝ բացառությամբ մի հատվածի: Ընթացքում, ակցիայի մասնակիցների կողմից, որպես իշխանությունների ազգակործան քաղաքականության դեմ բողոքի նշան, ոջամիտ ժամկետով փակվել են փողոցների երթևեկելի հատվածները, […]
























