05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գնան Արցախ ի՞նչ անեն, իրենց համար չկա Արցախ, չկա Հայաստան․ Տիգրան Աբրահամյան

Արցախում մարդիկ պարզ գիտեն, որ իշխող ուժի պատկերացումներում և ծրագրերում արցախցին ու Արցախը պետք է լինեն Ադրբեջանի կազմում, այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ինձ հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ իշխանության ներկայացուցիչներն Արցախ չեն այցելում։ Այս հարցը, կարծես, անընդհատ օդում կախված է։
Մի կողմից թվում է, որ այս հարցի պատասխանն ակնհայտ է, մյուս կողմից՝ թեման տարբեր հաճախականությամբ անընդհատ շրջանառվում է։

Առաջին միտքը, որ գլխովդ անցնում է՝ իսկ ի՞նչ երեսով գան Արցախ, ի՞նչ ունեն ասելու, անելու։
Արցախում մարդիկ պարզ գիտեն, որ իշխող ուժի պատկերացումներում և ծրագրերում արցախցին ու Արցախը պետք է լինեն Ադրբեջանի կազմում։

Հիմա դրանք գան ի՞նչ անեն, իրենց համար չկա Արցախ, չկա Հայաստան։ Ավելին՝ նրանց համար արդեն Սյունիք էլ չկա, որոշ ժամանակ հետո Հայաստան էլ չի լինի։Սրանց պատկերացումներով չկա Արցախ ու Սյունիք, բնականաբար չի լինի նաև այս թեմաներով խնդիրներ։ Ու առանց թաքցնելու գնում են այս ուղղությամբ։

Սա ուղղակի ևս մեկ անգամ արձանագրենք ու անցնենք առաջ», – նշել է Աբրահամյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ