«Ֆուտբոլի գնդակի նման Անկարայից տշում են Բաքու, Բաքվից՝ Մոսկվա, Մոսկվայից՝ Բրյուսել, Բրյուսելից՝ Վաշինգտոն, Վաշինգտոնից էլ՝ կոսմոս». Էդուարդ Շարմազանով
«Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է, օրերս նրան կրկին արտերկիր են տարել, այս անգամ՝ Բելառուս։ Սարոյանն այլեւս չի կարողանում քայլել եւ տեղափոխվում է բացառապես սայլակով։ Սեյրան Սարոյանը ոտքերի շրջանում անոթային խնդիրներ ունի եւ վերջին տարիներին պարբերաբար բուժվում է արտասահմանում։ Սակայն վերջին շրջանում, անոթային խնդիրներից բացի, այլ ուղեկցող առողջական խնդիրներ էլ են առաջացել»:
Շտապ հավաք Ֆրանսիայի հրապարակում (Արամ Խաչատրյանի արձանի կողմից) Սիրելի՜ հայրենակիցներ, այսօր` ժամը 19:00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում և շարժվում դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանության և ԱԱԾ շենքեր: Երեկ հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ, ունենք երեք զոհ, չորս վիրավոր ու իշխանության լկտի, հանցավոր պահվածք: Այս ամենաթողության մթնոլորտի ստեղծման մեղավորներն ու պատասխանատուները […]
«Հայաստան» դաշինքը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությանը։ «Այսօր Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որի արժանահավատությունը կասկածի տակ չի դրել կողմերից եւ ոչ մեկը։ Ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրերի, ՍԴ կազմի նկատմամբ ապօրինի միջամտության համեմատականներ, […]
Բարձրագույն դատախան խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով այսօր Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությանը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների` հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում: Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է […]
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մակարդակ․ Լսեցի Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրությունը։ Բացահայտվեց այն իրողությունը, որն ի սկզբանե, գոնե ինձ համար պարզ էր։ Գագիկ Ջհանգիրյանը բացահայտ կատարում էր բռնապետիկի հրահանգը, սպառնալով ԲԴԽ նախագահին «սի․․մ» քրեական գործով, եթե նա հրաժարական չտա։ Պարզ է, չէ՞ արդեն, թե ինչպիսիք էին նույն կերպ հարուցված […]
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր լրացավ վերջին խայտառակ խորհրդարանական ընտրությունների առաջին տարելիցը: Ընտրություններ, որոնք ոչ միայն չլուծեցին Հայաստանի և Արցախի առջև կանգնած որևէ խնդիր, այլև առիթ դարձան բոլոր ուղղություններով նոր ձախողումների, կորուստների, նահանջների. անվտանգություն, Արցախի հարց, ինքնիշխանություն, սոցիալ-տնտեսական իրավիճակ, տարածքային զիջումներ և մարդկային զոհեր: Ինչպես ասել էի ժամանակին, այդ ընտրությունները ոչ […]
Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարում է, թե ինքը ԲԴԽ-ում զրկվել է ապացույց ներկայացնելու իրավունքից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, թե ինքը ԲԴԽ-ի՝ հունիսի 16-ի նիստին չի ներկայացել, քանի որ առողջական խնիդրներ է ունեցել, իսկ, երբ ներկայանար, միջնորդելու էր, որ նիստը լինի դռնփակ։ «Ես պատրաստվում էի հրապարակել մի ձայնագրություն, որից […]
























