«2018թ. աշխարհաքաղաքական փոթորիկի 1-ին ալիքն էր, որ իր նման աղբին գցեց մեր ժողովրդի գլխին». Արմեն Աշոտյան
Մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության կոչ անելով՝ Թուրքիան ավելի քան 25 տարի մերժում է բացել Հայաստանի հետ սահմանները, ԵԽԽՎ-ում կայացած «Թուրքիայի կողմից պարտավորությունների և հանձնառությունների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը: «Այս վեհաժողովում շատ երկրներ կվկայեն, որ առնվազն անհարթ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ։ Նրանցից ոմանք հույս ունեին, որ […]
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության նոր տեսանյութի վերաբերյալ: «Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ադրբեջանական սոցիալական ցանցի տիրույթում տարածված տեսանյութը պատկերում է անզեն հայ ռազմագերիների խոշանգման հերթական դեպքը՝ հիմնավորելով այդ ռազմագերիներին հաջորդիվ սպանելու փաստը։ Այս անգամ էլ ադրբեջանական զինուժը տեսանկարահանում է իր պատերազմական հանցագործության փաստը։ Պաշտպանի հաստատությունը […]
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բիշքեկում հայտարարել է, որ Երևանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը և այժմ պատասխանի է սպասում Հայաստանից, գրում է 24news-ը։ Նա նաև հայտնել է, թե իբր Ադրբեջանը շահագրգիռ է Հայաստանի հետ բանակցություններում առաջընթաց գրանցելու մասով, ու հատկապես խաղաղության պայմանագրի կնքման, հաղորդակցությունների բացմամբ սահմանազատում անելու հարցերով:
Հոկտեմբերի 12-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ: Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա լայն աշխարհաքաղաքական համատեքստը: Գրիգորյանն ընդգծել է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, և Երևանը շարունակում է աշխատել իր միջազգային […]
ՀՀ կառավարությունը որոշել է փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը. այս մասին ահազանգել է համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը: «Երեկ պարզվեց, որ ԿԳՄՍ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Այս «ժողովրդավար» կառավարության համար կարծես սովորական աշխատաոճ է դարձել կարևոր որոշումների թաքուն ընդունումը։ Ի դեպ, երեկ, […]
Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «ԵՄ ու Արեւմուտքի առաքելության վրա հույս դնողներ, Արեւմուտքը ճար ունենա՝ ԵՄ անդամ Կիպրոսի տարածքի 38 տոկոսը կազատի թուրքերից։ 1974-ից Կիպրոսի մի մասը օկուպացրել են թուրքերը, իսկ ԵՄ-ն ու Արեւմուտքը բան էլ չեն կարողանում անել։ Նենց որ,իզուր հույսեր մի փայփայեք։ Սա մեծ բլեֆ է։ Հ.Գ. Ուղիղ 2 […]
Ալավերդի համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու առաջին նիստում` հոկտեմբերի 12-ին «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արկադի Թամազյանը միաձայն ընտրվեց Ալավերդու համայնքապետ: Նորընտիր համայնքապետի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին` ժամը 11:00-ին: Ալավերդիում ՏԻՄ ընտրությունները տեղի էին ունեցել սեպտեմբերի 25-ին: Ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 6557, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 6791, ՀԱԿ-ը՝ 340, ՀՅԴ-ն՝ 316 […]
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ասուլիսը:
























