20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի աճող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած Փաշինյան-Ռաիսի հանդիպման ընթացքում Իրանի նախագահը ևս մեկ անգամ բարձրաձայնել է Հարավային Կովկասի և մասնավորապես հարևան երկրների կայունության կարևորության մասին: Հատուկ շեշտադրվել է այն դրույթը, որ տարածաշրջանում չպետք է ներգրավվեն 3-րդ ուժեր, որոնք որևէ կապ չունեն այս տարածաշրջանի հետ: Նշվել է նաև, որ միայն վերջին ամիսների ընթացկում Երևանի և Թեհրանի միջև առևտրային […]

Չկա մի բնագավառ, որն այս կառավարության բուն աշխատանքի արդյունքում թեկուզ չնչին աճ արձանագրած լինի

«Հրապարակ օրաթերթի» գլխավոր խմբագիր Արմիե Օհանյանը թերթի խմբագրականում գրում է. Շատ ուշագրավ ելույթ էր ունենում երկրի վարչապետը երեկ Ազգային ժողովում` հաջորդ տարվա բյուջեի նախագիծը ներկայացնելիս: Օրինակ, ասում էր, որ Հայաստանի տնտեսությունն այսօր բում է ապրում. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14,1 տոկոս: Ոչինչ, որ տնտեսագետներն ասում են՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը դեռ տնտեսության աճ չէ, եւ […]

«Հայկական երազանքը»՝ ընդդեմ Հայաստանի շահերի.168 ժամ

Տարածաշրջանային քաղաքական առևտուրը եռում է, սակայն Հայաստանն առևտրի կողմից վերածվել է առևտրի առարկայի։ Ֆորմալ առումով, իհարկե, Հայաստանը դեռևս մասնակցում է առևտրին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Բայց կա մի կարևոր հարցադրում, որի պատասխանից է կախված առևտրի հետագա ընթացքն ու Հայաստանի ճակատագիրն ընդհանրապես․ ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը Երևան–Մոսկվա, Երևան-Բրյուսել, Երևան-Վաշինգտոն ու մնացած ուղղություններով խաղի մեջ․ […]

Կարո Փայլանը հավասարության նշան է դնում «Խոջալուում» սպանվածների և Սումգայիթյան ջարդերի միջև

Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը գրառում է կատարել իր էջում. «Հայ հասարակությունը հիմա էլ շվարել-զարմացել է Կարո Փայլանի թուրքամետ պահվածքի և հայտարարությունների պատճառով։ Այնինչ դեռևս 2019 թ. մարտի 3-ին «Դիմատետր»-իս էջին տվել էի հայկական ծագում ունեցող այդ թուրք քաղաքական գործչի պարզ ու հստակ քաղաքական գնահատականը։ Ահա՝ «ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՉԿԱ Կարո Փայլանը հավասարության նշան […]

Փաստացի հրաժարվել է Արցախի փրկության շանսից. ԱՀ-ն Ադրբեջանին հանձնելու գործընթացը սկսվա՞ծ է Փաստ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպումների հետ կապված պաշտոնական հաղորդագրություններից զատ, ի հայտ են գալիս նաև նոր մանրամասներ, որոնք ի ցույց են դնում կողմերի իրական դիրքորոշումները: Ի մասնավորի, ռուսական աղբյուրների հետ սերտորեն աշխատող տեղեկատվական մի շարք հարթակներ արդեն իսկ դետալներ են ներկայացնում թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումներից: Նշվում է, որ ՌԴ նախագահի […]

Մեկ անձ էլ է ճանաչվել անցանկալի. Հրապարակ

ԱԱԾ-ն արգելել է Կամաեւ Անտոն Ալեքսեեւիչի մուտքը Հայաստան, վերջինս ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջով, որ պարտավորեցնի ԱԱԾ-ին՝ հանել իր տվյալները Հայաստանի համար անցանկալի անձանց տվյալների բանկից։ Հայցը նոյեմբերի 1-ին մակագրվել է Սեւանի դատարանի դատավոր Արկադի Մկրտչյանին։ Փորձեցինք պարզել, թե ով է Կամաեւը․ նրա ներկայացուցիչը` փաստաբան Անի Չատինյանը, անհասկանալի պատճառաբանություններ բերեց, թե իբր իր վստահորդից թույլտվություն չունի, այս փուլում չեն ուզում հարցը […]

Նոր թեկնածուներ են ի հայտ գալիս. Փաստ

Ինչպես երևում է, 2023 թվականին սպասվող Երևանի ավագանու ընտրությունները բավական մրցակցային կարող են լինել: Բանն այն է, որ չնայած բավական ժամանակ կա մինչ ընտրությունները, արդեն իսկ տարբեր ուժեր, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտից, սկսել են հայտարարել կամ ակնարկել իրենց մասնակցության մասին: Եթե ՔՊ-ի դեպքում արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը, ապա ընդդիմադիր […]

Գլխավոր դատախազը 3 պատգամավորի կալանավորման միջնորդություն կներկայացնի. Ժողովուրդ

Թերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ: Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել: Թերթի տեղեկությունների համաձայն՝ պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում: Իսկ թե […]

Իշխող թիմը պառակտվել է. Հրապարակ

ՔՊ վարչության ընտրությունները իշխող թիմն էլ ավելի են պառակտել: Վարչության նոր կազմ չեն անցել սորոսականները, ովքեր բավարար ձայներ չեն ստացել: Այս թեւում կարծում են, որ իրենց դեմ ներսում «հատուկ օպերացիա» է կիրառվել։ Հատկապես անարգանք են համարում, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի ընտրվել։ Նա ակտիվ մասնակցել է նախընտրական քարոզարշավին, այցելել մարզեր, համայնքներ եւ ընդգծել իր՝ այս շրջանում անվտանգային հարցերով ակտիվ դերակատարումը, ինչը ենթադրում էր, որ անպայման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի