09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի ինքնորոշման հարցը բարձրացնելու առաքելությունը մնաց միայն ընդդիմության ուսերին. Փաստ

Օրերս Հայաստան էր ժամանել Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը: Նա հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնական և քաղաքական շրջանակների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Փորձագիտական շրջանակները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ իշխանական պաշտոնյաները Կովաչևի հետ հանդիպումների ժամանակ խոսել են ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, տարածաշրջանային խնդիրների, Հայաստանի […]

Նիկոլ Փաշինյանը նեղ թիմին մանրամասներ է հայտնել բանակցային գործընթացից. Հրապարակ

Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումը, ըստ իշխանական շրջանակների, բեկումնային չի լինելու, լինելու է հերթականը։ Նիկոլ Փաշինյանը նեղ թիմին անոնսել է, որ ոչ մի դեպքում չի ստորագրելու «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակը, եթե անգամ սպառնան Հայաստանում իշխանափոխությամբ։ Փաշինյանն ասել է, որ ժողովուրդն իշխանության հետ է, ինքն էլ չի վախենում ՌԴ-ի սպառնալիքներից։ Ավելին՝ ասել է, որ պայմանագիրը, […]

Մոսկվայի «դաբրոն» կա, Փաստ

  Մենք օրեր առաջ տեղեկացրել էինք, որ, հավաստի տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է Արցախից պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված ՌԴ իշխանությունների հետ հանդիպելու և թեման քննարկելու նպատակով։ Եվ ահա, մոսկովյան մեր աղբյուրը երեկ փոխանցեց, որ ՌԴ քաղաքական շրջանակների հետ արդեն ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն՝ Արցախի պատվիրակներին ընդունելու համար։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս […]

Պայմանագիրը ստորագրվում է. Փաշինյանը խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին. մաս 121

Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչեւ տարեվերջ: Երեկ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Լուսինե Բադալյանի հարցին: «Անկեղծ պետք է ասեմ՝ ես ցանկանում եմ եւ կցանկանամ, որ այն կնքվի մինչեւ այս տարեվերջ: Ինչքանո՞վ է դա իրատեսական. ես այդ հարցին կպատասխանեմ […]

Հայաստանին մղում են Ռուսաստանից հրաժարվելու և պատմական ինքնաոչնչացման քայլին

Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ հայ-ռուսական հարաբերությունների անհանգստացնող միտումների մասին. «Անհնար է անտեսել այն վտանգավոր ազդակներն ու միտումները, որոնք վերջին ամիսներին մեծ թափ են հավաքում Հայաստանում։ Այսօր տարբեր ուժեր բացահայտ կերպով Հայաստանին մղում են Ռուսաստանից հրաժարվելու և պատմական ինքնաոչնչացման քայլին։ Կարևոր է հենց հիմա կանխել այնպիսի որոշումների ընդունումը, որոնք […]

Սերժ Սարգսյանն երբեք միլիոնավոր դոլարների կանխիկացված գումար դուրս չի գրել իր օգնականների վրա. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտվանից իշխանական քարոզչական սարդոստայնը տարածում է մի տեղեկատվություն, թե իբր Վիգեն Սարգսյանն ԱՄՆ-ում բնակարան է գնել:  Ինչպես և սպասվում էր, առանց մյուս կողմին լսելու իշխանական քարոզչամեքենան այս ինֆորմացիոն առիթն օգտագործում է Սերժ Սարգսյանին թիրախավորելու համար:   Իշխանական գրչակներն իրենց խիստ բատռակային փութաջանությամբ հեռուն գնացող հետևություններ են […]

Հերիք է կախվեք ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի համապատասխան կապիտալից. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսեք, այ կապիտուլյանտներ։   Հերիք է կախվեք ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի համապատասխան կապիտալից։ Ականջներիդ օղ արեք,Սերժ Սարգսյանը Ալիեւին ու իր պապային հաղթել է եւ 1990-ականներին ,եւ 2016-ին ։   Ձեր Նիկոլին նվաստացրած Ալիեւն է ասել՝ 30 տարի Հայաստանը հաղթած էր ու միջազգային ճնշում կա ճանաչել […]

«Ես հաստատել եմ իմ մասնակցությունը». Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումը կկայանա հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Վլադիմիր Պուտինը հանդիպման հրավեր է արել իրեն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Այո՛, ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում, ես հաստատել եմ իմ մասնակցությունը, տեղեկություն չունեմ՝ Ադրբեջանը հաստատե՞լ է, թե՞ ոչ», – Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը:   Նա ասաց, թե կարծում է, որ շատ կուտաված […]

«Դե՞մ եք ռուսական բանակի ներկայությանը,ստիպված կլինեք համակերպվել թուրքականին». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Դե՞մ եք ռուսական բանակի ներկայությանը,ստիպված կլինեք համակերպվել թուրքականին։ Կամ Ռուսաստանի դաշնակիցն ես, կամ՝ ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի։ Ընտրությունը ձերն է»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի