26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մասնակի փլուզվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը․ ԱԻՆ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

«Պատմեմ ձեզ Ջոմարդյան Հայկազի մասին, որի հրամանատարությամբ կապիտուլյանտի նյութական ու հոգևոր լծի տակ գտնվող ուժայիններն այսօր լլկում էին հերոսների մայրերին»․Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատմեմ ձեզ Ջոմարդյան Հայկազի մասին, որի հրամանատարությամբ կապիտուլյանտի նյութական ու հոգևոր լծի տակ գտնվող ուժայիններն այսօր լլկում էին հերոսների մայրերին։   Հայկազը փախստական է։ Փախստական Հյուսիսային Արցախի Քարհատի (Դաշքյասան) Խաչակապ գյուղից։ Հայ լինելու համար թշնամին նրանց քշել է հայրենական գյուղից։ Նրանք հաստատվել են Ջիլ գյուղում։   Այժմ այդ […]

Պաշտպանության նախարարության ղեկավար կազմին եմ դիմում. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Պաշտպանության նախարարության ղեկավար կազմին եմ դիմում: Հիշե´ք, որ ցանկացած երկրի պաշտպանական գերատեսչության հոգածության, ուշադրության, հարգանքի և բարոյական հովանու տակ են գտնվում հատկապես պատերազմներում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները: Եռաբլուր պանթեոնը եղել և լինելու է ՀՀ ՊՆ ԶՈւ հերոսական պատմության և փառավոր մարտական ուղու լուռ վկայությունը: […]

Հենց այսօր պետք է ուխտենք, որ թշնամուն դուրս պետք է մղենք մեր հայրենիքի տարածքից և սկսենք կառուցել մեր ու մեր նախնիների երազած հզոր և անվտանգ Հայաստանը․ Արթուր Վանեցյան

Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ուղերձ է հղել Անկախության օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, Այսօր Հայաստանի Հանրապետության և մեր ազգի համար նշանակալի օր է՝ Հայաստանի Անկախության տոնն է։ Բնական է, սակայն, որ մեր պետության և ազգի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներին և սպառնալիքներին դեմ հանդիման տոնական տրամադրություն չկա և չի կարող լինել։ Այժմ մեր […]

«Զավակ կորցրած բոլոր ծնողների վիշտը յուրաքանչյուր ոստիկան վերապրում է նույն ցավով». Ոստիկանությունը կոչ է անում չքաղաքականացնել Եռաբլուրում այսօր տեղի ունեցածը

Սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ իրականացրել են իրենց գործառութային պարտականությունները, ինչի ընթացքում տարածքից ոստիկանություն են բերվել քաղաքացիներ, այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից: «Ոստիկանության պետի հանձնարարությամբ այդ գործողություններն ուսումնասիրվում են, և հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին: Հորդորում ենք միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով: Չմոռանանք, որ ոստիկանությունըն առաջին իսկ օրվանից մասնակիցն […]

«Դուք այսօր հավիտյան անիծեցիք ձեզ ողջ գոյությամբ». Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկը չեղավ, մեկը չկար ոստիկանի հագուստ հագած տականքների մեջ, որ տեսնելով թե իր կողքի ծառայակիցներն ինչպես են քաշքշում, ծեծում ու գետնին տապալում հերոսածին մայրերին թքեր էդ պարգևավճարի ու «ղեկավարության» վրա ու դուրս գար շարքից։   Դուք այսօր հավիտյան անիծեցիք ձեզ ողջ գոյությամբ։ Ոչ այն իմաստով, […]

«Նայե՛ք այս կադրերն ու հասկացեք, թե ինչի՞ են այս անաստվածները ավելի շատ աշխատավարձ, պարգևավճար ստանում, քան հայրենիքի պաշտպան մեր զինծառայողները»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այսօր «Եռաբլուր»–ում՝ զոհվածների հարազատների նկատմամբ կարմիր ու սև բերետավորների կիրառված բռնությունների տեսանյութը, գրելով․   «Չի՛ կարող մի երկիր հաղթանակ տանի, որտեղ անարգվում է հայրենիքի անվտանգության, սահմանների անձեռնամխելիության և անկախության համար նահատակված հերոսը, նրա ընտանիքի անդամը։ Նայե՛ք այս կադրերն ու հասկացեք, թե ինչի՞ են […]

Ժամանակներն այսպիսինն էին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին. ՀՀԿ ԵԿ

Զոհված զինծառայողների ծնողները պետության հատուկ ուշադրության կենտրոնում։   Հ.Գ Ժամանակներն այսպիսինն էին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին։                    ՀՀԿ  ԵԿ ֆեյսբուքյան էջ    

Ոչ մի թշնամի, ոչ մի կապիտուլյանտ քեզ չի կարողանալու խորտակել. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ես հավատում եմ, ավելին` վստահ եմ, որ մի քանի տարի հետո Հայաստանի Հանրապետությունը լինելու է Հարավային Կովկասի թիվ մեկ պետությունը:   Հույս, հավատ, սեր և միաբանություն քաջարի տոհմիկ, Աստծո ժողովուրդ համայն հայությանը: Շնորհավորում եմ անկախությանդ տոնը մեր հին ու նոր Երկիր դրախտավայր, մեր նաիրյան […]

Հանցագործների ոհմակը ծնողների մարմինների վրայով հասավ Եռաբլուր. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ես չեմ ուզում, որ մնացյալը լռությունը լինի, չեմ ուզում․․.   Որդի կորցրած մայրեր, եղբայր կորցրած քույրեր․․.Հայրենիքին զինվոր, պաշտպան տված ծնողներ․․․Ներեցեք մեզ, որ էս անասունները իշխանությունը դեռ իրենց ձեռքում են պահում.․․Ներեցեք ինձ, որ դեռ ձգվում է սրանց ռադ անելու իմ պայքարը, որ սրանց չեմ ոչնչացրել․.․ներեցեք․․. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի