Նիկոլ, ուր ես ԵՄ դիտորդներին Գիքորի նման «էստի համեցեք» արել, բերել, ՀՀ-ն սարքել պոլիգոն». Շարմազանով

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռ չի պարզել, թե ով է իր անունից Facebook-ում հայհոյախառն նամակներ գրել։ «Դեռ չեմ պարզել, պետք է պարզեմ», – ի պատասխան լրագրողների հարցերին՝ ասաց նա։ Դիտարկմանը, թե մարդիկ վստահ են, որ այդ նամակներն ինքն է գրել՝ Աղազարյանն արձագանքեց. «Ամեն մարդ մտածում է իր փչացածության չափով»։ Պատգամավորը կարծում, որ հիմարություն […]
Հայաստանի մարմնամարզության հավաքականը վերադարձել է Թուրքիայից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը: Սպորտային մարմնամարզության աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը, որի պատվին Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը, ուրախ է ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով են վերադառնում: «Շատ ուրախ եմ ու հպարտ, որ Թուրքիայից ոսկե մեդալով եմ վերադառնում: Մեզ շատ լավ ընդունել են, ոչ մի խնդիր […]
Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Գեներալ Գրիգորի Խաչատուրովն արդեն մեկ ամիս է ինչ կալանավորված է: Բացի այն հանգամանքից, որ գործն է ակնհայտ կարված, ապօրինի է նաև նրա կալանավորումը: Իշխանությունը մեկ հարցում հետևողական է` համակարգը լցնելու այնպիսի դեմքերով, ովքեր առանց երկար մտածելու, վերևից իջնող, քաղաքական որոշումներ կկայացնեն` անկախ այն հանգամանքից, թե դա […]
Hraparak.am-ը գրում է. «Երեկվանից Ֆեյսբուքի օգտատերերը տարածում են Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ նամակագրությունից հատվածներ, որոնցում երևում է, թե ինչպես է քաղաքացիների քննադատություններին ի պատասխան իշխող խմբակցության պատգամավորը հայհոյանքներ հնչեցնում իրեն գրող օգտատերերի ու նրանց հարազատների հասցեին։ Օգտատերերին զայրացրել է Աղազարյանի այն գրառումը, որով նա ներողություն է խնդրել, իր խոսքով՝ միջազգային […]
Պսակ Պսակը Հայ Եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է, որը հաստատվել է Աստծո կողմից դեռևս դրախտում: Պսակի խորհրդով այր ու կին ընտանիք կազմելու նպատակով միավորվում են` դառնալով մեկ ամբողջություն ու ստանալով Սուրբ Հոգու շնորհները: Պսակի խորհրդի միջոցով ընտանիքը հիմնադրվում է աստվածային սուրբ սիրո վրա` դառնալով այն տարածքը, որտեղ տղամարդն ու կինը ծառայում են միմյանց նույն այդ […]
Հովիկ Աղազարյանը գրում է. «Ես ներողություն եմ խնդրում միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունից, որ, որպես քաղաքացի և պատգամավոր, չեմ արել ինձանից կախված առավելագույնը իմ ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները։ Ամոթ ինձ»:
Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել. «2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից հանդգնորեն այրվել է Ադրբեջանի դրոշը։ Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է ատելության նման մթնոլորտ, ապահովված չէ անվտանգությունը, ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին անհնար է […]
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախն արդեն 125 օր է շրջափակման մեջ է: Թե ինչ է նշանակում շրջափակման պայմաններում այսքան երկար ապրելը` առաջին անհրաժեշտության ապրանքների, բենզինի, գազի, էլեկտրաէներգիայի դիֆիցիտի պայմաններում, միայն արցախցիները գիտեն: Թե ինչ երևացող, չերևացող խնդիրներ են առաջացել` հոգեբանականից մինչև օրվա հացի լուծում, իրենց մաշկի վրա զգում են միայն մեր արցախցի […]