22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ալեն Սիմոնյանը խախտել է անվտանգության կանոնները․ «Ժողովուրդ»

Երեկ խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանի հետեւանքով խախտվել են ԱԺ նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները։ Ինչպես հայտնի է, երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի քաղաքական ակցիան տապալելու համար նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, եւ նրանք հրելով ու բռնությամբ դուրս հանեցին […]

Հարավային Կովկասում իրավիճակը բարդ ու պայթյունավտանգ է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ բարդ և պայթյունավտանգ: Այս մասին այսօր հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերն այսօր արդիական են մնում», – ասել է Տասմագամբետովը։

Կառավարության որոշումը, կամ կառավարիչի հերթական սուտը, կամ…

Արթուր Թովմասյանը գրում է. Կառավարության որոշումը, կամ կառավարիչի հերթական սուտը, կամ… Ազգային ժողովում 3–րդ օրն է՝ քննարկվում է Կառավարության ծրագրի կատարողականը. կառավարիչը հայտնեց, որ 2023 թ. հուլիսի 1-ից պատրաստվում են թոշակները բարձրացնել․ իմ կարծիքով կառավարիչը ինչպես միշտ անհետևողականորեն խոստանում է, ոնց կասեր ղարսեցի պապս՝ «լեզվի տակ ոսկոր չկա»: Կառավարության կողմից դեռևս 2022 թվականի մայիսին հաստատվել, […]

Ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ զրկվեցին այսօր նիստին մասնակցելու իրավունքից, մյուսները կամավոր լքեցին նիստերի դահլիճը

Ազգային ժողովում լարված իրավիճակից հետո ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսին նկատողություն հայտարարվեց, մյուսները լքեցին նիստերի դահլիճը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Թագուհի Թովմասյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը հեռացվում են մինչև օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից: […]

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ապրիլի 18-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում` հայկական վերահսկողության տակ գտնվող ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ են բացել մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի