«Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ, ճանաչում է որպես ի՞նչ». Ռուբինյանը վստահ է՝ ընդդիմությունը չի կարող այս հարցին պատասխանել

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, թե Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ Հայաստանն ասել է, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը սահմանափակված է Ադրբեջանի ցանկությամբ: Ռուբինյանը, դիմելով ընդդիմությանը, հետաքրքրվեց՝ երբ իշխանության էին, ինչո՞ւ չէին ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը: Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, թե խորհրդարանական մեծամասնությունը չի ասում Արցախի Հանրապետություն՝ Ռուբինյանն ասաց. «Ուզում եմ հասկանալ՝ երբ դուք […]