24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Լրագրողները դատապարտում են պատգամավորին բռնության համար

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանն ահազանգել է, որ այսօր Ազգային ժողովում, որտեղ կա անվտանգության ուժեղացված հսկողություն,  պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռունցքով հարվածել է իր աչքին: Տեղի է ունեցել հերթական բռնությունը լրագրողի նկատմամբ: Եթե նախկինում լրագրողների իրավունքները խախտվում էին հիմնականում իշխանության ներկայացուցիչների կողմից, ապա այսօր իրեն շատ ավելի վատ պահվածք է թույլ տվել ընդդիմադիր համարվող պատգամավորը, որն […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին` ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։ […]

Մինչև տարեվերջ կփակվի խաղողի մթերումների պարտքը. նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ նախորդ տարվա ընթացքում խաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է: Մասնավորապես, նախորդ երկու ամիսների ընթացքում կատարված մարումների արդյունքում սեպտեմբեր ամսին առկա 820 մլն ընդհանուր պարտքը նվազել է` հասնելով 145.2 մլն դրամի: Ս.թ դեկտեմբերի 7-ի դրությամբ գյուղացիական տնտեսություններին պարտքեր ունեն  թվով 9 ընկերություն: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ևս մեկ […]

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության»

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»: Զորավար Անդրանիկ

Ռուսաստանցի զույգն ամուսնացել է Հայաստանում՝ հայկական ավանդույթներով /վիդեո/

Ռյազանի բնակիչներ Սեմյոնն ու Իրինան որոշել են ամուսնանալ Հայաստանում՝ հայկական ավանդույթներով։ Ռուս զույգը հարսանիքի համար ընտրել է Երեւանը, հենց այստեղ են նրանք իրար հավերժ սիրո երդում տվել, իսկ հարսանիքը բացառիկ հետաքրքիր է անցել։ Մանրամասները՝ տեսանյութում

Առանց Քրիստոսի կյանք չկա

Այսօր շատ ճանապարհներ կան, որոնք խոստանում են մարդուն տանել դեպի հավիտենական կյանք. տարբեր կրոններ տարբեր ճանապարհներ են ցույց տալիս: Երբ Քրիստոսը եկավ, Նա չասաց, թե որ ճանապարհն է ճիշտ կամ սխալ, այլ հայտարարեց. «Ես եմ Ճանապարհը»: Ոմանք իրենց կյանքի ընթացքում շատ բարի գործեր են կատարել եւ կարծում են, թե իրենց բարի գործերի պատճառով փրկված կլինեն: […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին: Ողջունելով Սիրիլ Մյուլերի հերթական այցը մեր երկիր՝ Նախագահն ընդգծել է, որ այն եւս մեկ անգամ վկայում է Հայաստանի հետ Համաշխարհային բանկի ամուր գործընկերային հարաբերությունների մասին: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի դերը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ընդգծելով, որ […]

«Վարկային միջոցները հոսում-գնում են, ինչպես ջուրը ավազում»

Մամուլը գրում է՝ ՀՀ կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարի Եվրասիական զարգացման բանկից ներգրավել 100 միլիոն դոլարի վարկ: Ընդ որում, այդ վարկը օգտագործվելու է շատ անորոշ նպատակներով, որոնց բնորոշումը չափազանց ընդարձակ է: Վարկը տրամադրելու նպատակն է «էներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացումը եւ հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավումը»: Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ […]

Ոստիկանը ուրիշի քարտով հափշտակություն էր կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին: Քաղաքացի Աննա Մ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին ինքը «Արարատբանկի» բանկոմատից կանխիկացրել է գումար, սակայն մոռացել է վերցնել քարտը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի