06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շեյխ Մանսուր Բին Զաիդ Ալ Նահյանն ընդունել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին

Աշխարհի շուրջ 200 երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների նախագահների գլխավորությամբ 768 պատվիրակներ դեկտեմբերի 7-ին պաշտոնապես սկսեցին իրենց աշխատանքները Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում:
INTOSAI երեք հիմնական՝ Մասնագիտական ստանդարտներ, Կարողությունների զարգացման և Գիտելիքի փոխանակման կոմիտեների նիստերը մեկնարկել էին երկու օր առաջ:
Դեկտեմբերի 7-ին INTOSAI 22-րդ համագումարի բացումը կատարեց Շեյխ Մանսուր Բին Զաիդ Ալ Նահյանը:
Բացման արարողությունից հետո Շեյխ Մանսուր Բին Զաիդ Ալ Նահյանը ընդունեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին:
Շեյխ Մանսուրը երկու երկրների հարաբերություններում կարևորեց և առանձնացրեց վերահսկիչ բարձրագույն մարմինների ջերմ և բարեկամական հարաբերությունները, մաղթեց բարեհաջող աշխատանք համատեղ ծրագրերում:
Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահը շնորհակալություն հայտնեց առանձնահատուկ և ջերմ վերաբերմունքի համար, շնորհավորեց Շեյխ Մանսուրին Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 45-ամյակի կապակցությամբ և սիրով հրավիրեց նրան 2017 թվականին այցելել Հայաստան իրեն հարմար ժամանակահատվածում:
INTOSAI 22-րդ համագումարի շրջանակներում Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահը հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ, առանձնազրույց ունեցավ ԱՄՆ-ի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավարի հետ:
Դեկտեմբերի 9-ին նախատեսված է հանդիպում Իրանի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավարի հետ:
INTOSAI 22-րդ համագումարի ծրագրով նախատեսված է հատուկ թեմատիկ մեկ նստաշրջան, որը ենթադրում է քննարկումների շարք հաջող վարչարարությունը և կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացումը թեմայով:
INTOSAI 22-րդ համագումարի աշխատանքները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 12-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ