11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Առաջիկա ժամերին նախատեսվում է թեթև մարդատարների համար բացել Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհին ձյան տեղումները մեղմացել են։ Վրաստանի համապատասխան կառույցների աշխատակիցները ճանապարհահատվածում մաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացնում։ Առաջիկա ժամերին նախատեսվում Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը թեթև մարդատար ավտոմեքենաների համար բացել։

Հատուկ հանձնարարեց

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ գործադիր իշխանության բոլոր մարմինների ղեկավարներին հանձնարարեց ուշադրություն դարձնել հասարակության կողմից կառավարության ու վարչապետի առջև բարձրացված կոնկրետ խնդիրներին: Վարչապետ նշեց, որ  հասարակության կողմից կառավարության ու վարչապետի առջև բարձրացված կոնկրետ խնդիրների դեպքում հաճախ տրվում են գրեթե ոչինչ չասող, անդեմ պատասխան-գրություններ: Կարեն Կարապետյանը հանձնարարեց, որ այսուհետ առանց համապատասխան վերլուծության, շահագրգիռ կառույցների […]

«Ես նման գնահատականն ազնիվ չեմ որակի»

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ կանոկարգ նոր օրենքի նախագիծը: ԲՀԿ-ի անունից ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը և հայտարարեց, թե ԲՀԿ-ն պաշտպանելու է կանոնակարգ օրենքում առաջարկված փոփոխությունները: Իսկ մինչ այդ պատգամավորը նկատեց, թե բոլորն են հասկանում, որ 2017-ի խորհրդարանը որակապես այլ է լինում: «Հույս ունենք, որ իրապես կաշխատեն պրոֆսիոնալները, իսկ ժամավաճառների համար ուղղակի տառապանք է լինելու 17-ի […]

Վարչապետը շնորհավորել է Յուրի Օգանեսյանին Մենդելեևի պարբերական համակարգի 118-րդ քիմիական տարրը նրա անունով հաստատելու առթիվ

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել անվանի գիտնական Յուրի Օգանեսյանին, որում մասնավորապես նշված է. «Հարգելի Յուրի Ցոլակի, Անկեղծ և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության կողմից Դ.Ի.Մենդելեևի պարբերական համակարգի նոր, 118-րդ քիմիական տարրը Ձեր անունով՝ Օգանեսոն հաստատելու կապակցությամբ: Ձեր ֆունդամենտալ հետազոտությունները և մշակումներն ընդլայնեցին գիտելիքի սահմանները, էական ներդրում ունեցան գիտական […]

Դժվարանցանելի են Ախուրյանի, Աշոցքի ավտոճանապարհները, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  15-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության գրեթե բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով  փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ  ճանապարհահատվածը: Խիստ դժվարանցանելի  են Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջանների ճանապարհները և Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները: Առատ ձյան […]

«Շարժա-Երևան՝ ուղիղ չվերթով, ընդամենը 2 ժամ 45 րոպեում». «The Filipino Times»-ի հոդվածը

Հայաստանի զարգացման հիմնադրամի և «Air Arabia» ավիաընկերության աջակցությամբ, Արաբական Միացյալ Էմիրությունների ֆիլիպինյան համայնքի մի խումբ լրագրողների եռօրյա ճանաչողական այցից հետո Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների մասին նյութեր են հրապարակվել: Լրագրողներից մեկը դինամիկ տեսանյութ է պատրաստել՝ ընդամենը 1 րոպե 18 վայրկյանում ընդգրկելով Հայաստանի պայծառ արևը, պատմական կոթողները, բազմազան բնությունը և նույնիսկ գաստրոնոմիական գայթակղություններ առաջացրել: Տեսանյութը տեղադրված է Հիմնադրամի […]

Խորհրդարանում լրագրողներն ու պատգամավորները ձնագնդի էին խաղում (ֆոտո, վիդեո)

Պատգամավորներն ու լրագրողներն այսօր միասին տոնեցին առաջին ձյան գալուստը: Լրագրողներից մեկի նախաձեռնությամբ նրանք ձնագնդի էին խաղում խորհրդարանի բակում: Իհարկե, պատգամավորները թվով քիչ էին. միայն ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն ու Մարգարիտ Եսայանը միացան լրագրողներին: Նախաձեռնողներից մեկն էլ, ի դեպ, հենց Մարգարիտ Եսայանն էր: ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Գագիկ Մելիքյանը հրաժարվեց ձնագնդի խաղալ՝ ասելով, թե զբաղված է: Ընդդիմադիր ՀԱԿ […]

Այսօրվանից օրենքն ուժի մեջ է մտնում

Դեղերի մասին ՀՀ նոր օրենքնայսօրվանից ուժի մեջ է մտել։ Տեղեկացնում ենք, որ բոլոր այն նորմերը (այդ թվում` դեղերը դեղատոմսով բաց թողնելու վերաբերյալ), որոնց կիրարկման համար օրենքով նախատեսված են ենթաօրենսդրական ակտերի (կառավարության որոշումներ, առողջապահության նախարարի հրամաններ)ընդունում, կգործենհամապատասխան ենթաօրենսդրական  ակտերի ընդունումից և ուժի մեջ մտնելու պահից` հիմք ընդունելով Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի  68-րդ հոդվածի 4-րդ մասը: […]

Վիգեն Սարգսյանը կմիավորի

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԳ և ՊՆ նախարարներին հանձնարարեց ամփոփել և ավարտել «Փոքր Մհեր» կրթահամալիրում սկսված ուսումնասիրությունները: Հանձնարարվեց երեք օրվա ընթացքում ներկայացնել խնդրի վերաբերյալ առաջարկություն: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց , որ իրենք արդեն աշխատում են տվյալ ուղղությամբ: «Գաղափարն այն է, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրը տեղափոխվի Պաշտպանության նախարարության կառավարման ոլորտ և միավորվի […]

Մայրաքաղաքի կոմունալ ծառայությունները ողջ գիշերվա ընթացքում շարունակել են աշխատել

Դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը մինչև լուսաբաց մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տեղացող ձյան պայմաններում շարունակվել են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները: «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով  մաքրվել և աղի ու ավազի խառնուրդով մշակվել են մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները: Ձնամաքրման և փողոցների ու մայթերի աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներն այս պահին էլ շարունակվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի