07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վարչապետի հերթական հանձնարարականը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կռավարության հերթական նիստը սկսեց հանձնարարականններով: Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մարզերի տեղեկատվական անձնագիր կազմել:

«Կոորդինացնել մարզպետների հետ աշխատանքը, որի նպատակն է համայնքների բյուջեների համեմատությունն ու վերլուծությունը: Երկու օր առաջ Վայոց Ձոր և Արարատի մարզում կատարած այցելությունների ժամանակ համեմատությունները համայնքների բյուջեի, բնակչության քանակի բավականին լուրջ ինֆորմացիա տվեցին, որի հիման վրա մենք կարող ենք կանխատեսում անել և դնել այն հորիզոնները, որոնք համայնքային բյուջեները կարող են ունենալ»- նշեց վարչապետը:

Վարչապետը հանձնարարեց մարզպետներին, մարզպետարանների համապատասխան վարչություններին վերլուծել համայնքի բյուջեն, հայտնաբերել դրանում տեղ գտած անհամաձայնությունները և նոր միայն ձևավորել համայնքային բյուջեն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ