«Գեղամ Խաչատրյանն արյունահոսել է, բայց արյան հետք չկա զգեստներին». փաստաբանը մանրամասնել է
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը այսօր` դեկտեմբերի 27-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանդես եկավ պաշտպանական ճառով: Պաշտպանը կրկին անգամ նշեց, որ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում քաղաքական հայացքների համար: Անազատության մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստում պաշտպան՝ փաստաբան […]





































