15 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թունավորում Դիլիջանում. 5 տուժածներից 4-ը երեխաներ են

Հունվարի 8-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 6-ամյա Վալերիկ Բ.-ն, 1-ամյա Մարիա Բ.-ն, 8-ամյա Քրիստինե Է.-ն, 18-ամյա Արմինե Է.-ն եւ 11-ամյա Արեն Է.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, նշված անձինք տան գազօջախից արտանետված շմոլ գազից թունավորվել […]

Ձեռքներդ հեռու պահեք մեր Առաքելական եկեղեցուց. Շարմազանով

«Սեպուհ սրբազանը, որպես Գուգարաց թեմի հոգևոր հովիվ, արել է այն, ինչ պարտավոր է և 20 տարի անում է այն, ինչ որ արել է այդ օրը: Նա ծառայության կոչ է արել և ինքն իրեն, և մարզպետին, և պատգամավորներին, և քաղաքապետին, և նաև ավագանիներին, այդ թվում նաև բոլոր նրանց, ովքեր որ չեն մասնակցում և բոյկոտում են»,-Henaran.am-ի հետ […]

Քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին

ՀՀ  կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների միջոցառումների ժամանակացույցը: Համաձայն դրա՝ նախընտրական քարոզչության  ժամանակահատվածը սկսվում է ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը, ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այսինքն, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին և կավարտվի մարտի 31-ին, ժամը 24:00-ին:

Սաստիկ ցրտերի պատճառով Գյումրիում վիճակը չափազանց ծանր է

Այսօր ժամանակ գտա և թերթեցի նախորդ երկու ամիսներին «Շիրակ կենտրոնի» կողմից վառելափայտ ստացած ընտանիքների ցուցակները: Ավելի քան 1000 ընտանիքի, կամ 4-ից 4,5 հազար մարդու տրամադրել ենք մոտ կես խորանարդ մետր վառելափայտ՝ յուրաքանչյուրին: Մի 200 ընտանիքի էլ 2-3 անգամ: Այս ցուցակներում ներառված չեն ավելի վաղ, նույնիսկ ամռան ամիսներին քանդված դոմիկների փայտից բաժին ստացած ընտանիքների անունները: Ստացվում […]

Չցանկանալով վիրավորել որևէ մեկին…

Չցանկանալով վիրավորել որևէ մեկին… Ժողովրդավարության մասին խոսողները իրավունք չունեն քննադատելու նրան, ով ամենաշատն իրավունք ունի խոսելու… ընդհամենը հոգևոր չիմացության (տգիտության) արդյունք է այն մտածումը, թե հոգևորականը իրավունք չունի միջամտել քաղաքական գործընթացներին…(ինչի? իրավունք ունի մասնակցելու սոցիալական խնդիրներին, տնտեսականին, տարբեր աղքատախնամ ծրագրեր իրականացնի թեմում, բայց քաղաքականը, որ համայնքային խնդիր է, իրենը չէ?) Սրբազանի խոսքն ինչպես միշտ դիպուկ […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  9-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

Արարատյան դաշտի մառախուղը արբանյակային լուսանկարի վրա

Արարատյան դաշտի մառախուղը արբանյակային լուսանկարի վրա. ֆեյսբուքյան հանրագրում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն ու հրապարակել այս լուսանկարը:

Մարզպետն ընդունել է «Վանաձոր քիմպրոմի» աշխատակիցներին

Լոռու մարզպետարանի դիմաց այսօր հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, ովքեր «Վանաձոր քիմպրոմ» բաժնետիրական ընկերության աշխատակիցներն են եղել: Նրանք պահանջում էին իրենց աշխատավարձերը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունել է 3 աշխատակիցների: Արթուր Նալբանդյանը խոստացել է ևս մեկ անգամ զրուցել լուծարային հանձնաժողովի հետ, քանի որ աշխատակիցներն արդեն ազատված են աշխատանքից և «Վանաձոր քիմպրոմ» ԲԸ-ի գույքը վաճառքի է […]

Չի կարելի դիվիդենտ հավաքել քաղաքում մեծ հարգանք վայելող հոգևորականին թիրախավորելով

Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Վանեսյանը Ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազան Չուլջյանի ելույթին ու քննարկումներին: «Գուգարաց թեմի առաջնորդի՝ Սուրբ ծննդի օրը պատարագի ժամանակ արած հայտարարությունը բազմաթիվ քննարկումների առիթ է տվել։ Մասնավորապես Վանաձորի ըննդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները դժգոհել են՝ հայտարարելով, որ սրբազանը իրավունք չուներ եկեղեցու հարթակից քաղաքական լոզունգներ հնչեցնելու ու կոչեր անելու։ Հիշեցնենք,որ […]

Ալեն Սիմոնյանն առաջադրվելու է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում:  Այս մասին նա գրել է Ֆեյսբուքյան հանրագրում. «Ինչպես գիտեք, այս տարվա ապրիլի 2-ին անցկացվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները։ Ես պատրաստվում եմ մասնակցել այդ ընտրություններին և պայքարի մեջ մտնել «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների իմ գործընկերների հետ՝ «Ելք» դաշինքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի