Մահացել է նախարարի կինը
Երեւանում 48 տարեկանում մահացել է Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի կինը՝ Նատալյա Ալթունյանը։ Նա մահացել է երկարատեւ ծանր հիվանդությունից հետո:
Երեւանում 48 տարեկանում մահացել է Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի կինը՝ Նատալյա Ալթունյանը։ Նա մահացել է երկարատեւ ծանր հիվանդությունից հետո:
2016-ը առատ էր նաեւ աստղային փոքրիկների ծնունդով։ Ահա 2016-ին լույս աշխարհ եկած ամենաքննարկված փոքրիկները։ Պլատոն Քսենիա Սոբչակի ու Մաքսիմ Վիտորգանի որդին Փոքրիկը լույս աշխարհ եկավ նոյեմբերի 18-ին եւ իր ծնունդով մեծ աժիոտաժ առաջացրեց։ Փոքրիկը Սոբչակի առաջին եւ Վիտորգանի երրորդ երեխան է։ Նրան թաքցնում են լրագրողներից, փոքրիկի լուսանկարներում նրա դեմքը չի երեւում։ Ջորնի Ռիվեր Ծնողները՝ Մեգան […]
Հունվարի 13-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Աբովյանի պուրակի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 25-ամյա Արմեն Հ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատճառը գողություն կատարելու կասկածանքն էր: Ոստիկանություն է հրավիրվել նաեւ 22-ամյա Անի Ա.-ն: Պարզվել է, որ Արմեն Հ.-ն թիվ 42 երթուղու ավտոբուսում Անի Ա.-ի պայուսակից գողացել […]
Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների հարցերով գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է կարիքների գնահատման առաքելության զեկույցը, որում առանձնացված են մի շարք դրական կողմեր և առաջընթաց ընտրական գործընթացների բարեփոխումների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը, զեկույցում կարևորվում է այն հանգամանքը, որ Հայաստանում ընտրական գործընթացի բարեփոխումները իրականացվել են հանրային […]
Հունվարի 13-ին՝ ժամը 9.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 54 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա։ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
«Հայրինիքը միակ տեղն է, ուր ես ինձ ազատ եմ զգում ու լիարժեք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի փոխնախագահ Հարութ Բոգարյանը: «Շատ ծանր է , երբ գիտակցում ես, որ օտար հողում ես ապրում, բայց նաև պետք է ռեալ գիտակցել, որ Հայաստանը այսօր ծանր վիճակում է ու անգամ օտար հողում մենք […]
Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանը 30 օր անց (դեկտեմբերի 15-ից) դադարեցրել է հացադուլը: Մեր տեղեկություններով նախօրեին Ներսեսին են այցելել մայրն ու եղբայրը եւ հորդորել դադարեցնել հացադուլը:: Նշենք, որ Ներսես Պողոսյանը հացադուլով պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը, նա ամուսնացած է, երեք անչափահաս երեխա […]
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, տարբեր ոլորտներ ներկայացնող գործարար կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Պատմամշակութային այս կարևոր արժեքների վերականգնումը հնարավորություն կտա խթանել զբոսաշրջության զարգացումը […]
























