Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում. monumentwatch.org

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «Ինչպես հստակ երևում է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (“Caucasus Heritage Watch” ) կայքի հրապարակած տիեզերական լուսանկարից, Ադրբեջանը բունկերներ է փորել ԱՀ Մարտակերտի շրջանի Հայկաջուր (նախկին ադրբեջանական Սոֆուլլու) գյուղում գտնվող Գյավուրկալա (բառացի՝ անհավատների բերդ) հայկական վաղքրիստոնեական բնակատեղիի դամբարանադաշտի տարածքում: Գյավուրկալան Տիգրանակերտից հետո Արցախյան տափաստանի ամենաընդարձակ վաղքրիստոնեական հայկական բնակատեղին […]