18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է. Բայրամով

Խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Հետկոնֆլիկտային շրջանում հիմնական ուղղություններից մեկը խաղաղության պայմանագրի գործընթացն է։ Թեև այս գործընթացը ինտենսիվ էր, սակայն հետագայում հայկական կողմի՝ բանակցությունները բոյկոտելու պատճառով մոտ 6 ամիս ընդմիջում եղավ», – ասել է նա։ Նա հիշեցրել է, որ մայիսին Վաշինգտոնում տեղի ունեցավ հանդիպում […]

Վարկածի իրավունքով. Վահե Հովհաննիսյան

Էրդողանի երդմնակալության գնալը, տեղում նվաստացման դրվագները հայ հասարակության մոտ չեն ձևավորում արժանապատվության պոռթկում, վիրավորվելու և որպես քաղաքացի դա արտահայտելու պահանջ։ Ինչու՞։ Տասնյակ բացատրություններ ենք լսել. ոչ մեկը սպառիչ-համոզիչ չէ։ Գուցե բանալին հասարակության լատենտ տրամադրությունների մե՞ջ է, որոնք հաճախ լավ չեն գիտակցվում, կամ դեռևս չեն ձևակերպվել որպես հանրային հրապարակային ընթացք։ 88-ին ազգային զարթոնք էր ու զարթոնքի […]

Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու. Միրզոյան

Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու, խորհրդարանում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ըստ այդմ, մենք իրավունք չունենք որոշելու նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն չենք ներկայացրել և չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, դա այն է, որ մենք համարում […]

Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի գործով Գայանե Հակոբյանին նշանակվել է տնային կալանք

Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի գործով Գայանե Հակոբյանին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Հովհաննիսյանի որոշմամբ նշանակվել է տնային կալանք: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով այս մասին հայտնել է Գայանե Հակոբյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը: 2023 թ. մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Աշոտ Փաշինյանն […]

Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. ՊԲ

Հունիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, հայտնում են Արցախի ՊԲ-ից։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 5-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

ԱԽՔ-ին ասեք թող քիչ Հ1- ում «բլբլա», քանի որ տարվա վերջին ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի կնքվելու. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «ԱԽՔ-ին ասեք թող քիչ Հ1- ում «բլբլա», քանի որ տարվա վերջին ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի կնքվելու։ Երեք պատճառով չի կնքվելու նման պայմանագիր… Պատճառների մասին՝ հաջորդ դասին։ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Խաղաղապահները մնալու են Արցախում, իսկ ռուսական 102-րդ ռազմաբազան էլ՝ Գյումրիում։ Հ.Գ. Դրան էլ փոխանցեք,որ Արեւմուտքին իզուր չքծնի, մեկ […]

Թշնամին այսօր երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 4-ին` ժամը 18:25-ին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու միաժամանակ թքողները շանտաժով ապահովագրում են իրենց. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը Ալիևի ու Էրդողանի հետ հարաբերություններում վաղուց զրոյացված ինքնասիրությունն ու արժանապատվությունը գետնին տալու մաստեր կլաս էր ցուցադրում, վերջին 5-6 օրերին, ադրբեջանցիները օրը մի քանի անգամ, կեղծ տեղեկություններ են հաղորդում հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Ընդ որում, ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող հաղորդագրությունները վերաբերվում են և´ […]

«Թուրքիայում ստեղծված նոր կառավարության մասին` հակիրճ». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Իսկ հիմա երեկ Թուրքիայում ստեղծված նոր կառավարության մասին` հակիրճ: Առաջինը. հետախուզության պետ Հաքան Ֆիդանը, ով պատասխանատու էր Թուրքիայի սահմաններից դուրս ռազմական գործողությունների պլանավորման և իրականացման համար` Սիրիայից մինչև Արցախ, նշանակվեց արտաքին գործերի նախարար: Նա նաև Էրդողանի ամենահավանական ժառանգներից և այս նշանակումն էլ հենց այդ տրամաբանության մեջ է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված