12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Այս պայմաններում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղիների շուրջ իրական երկխոսություն սկսելն անիրատեսական է. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն հաստատելու փորձերի մասին վերջերս ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներում անանուն դիվանագիտական աղբյուրներին հղումով տարածված աղմկահարույց հրապարակումների առնչությամբ պարզաբանում է տարածել։ «Արցախի Հանրապետությունն ամենաշահագրգիռ կողմն է տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանն ուղղված երկխոսության և խաղաղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ հակամարտության համապարփակ լուծում գտնելու հարցում: 44-օրյա պատերազմի ավարտից հետո արդեն […]

Արմեն Աշոտյանին խափանման միջոցի պայմանների խախտելու հիմքով կալանքի ներկայացնելու հետ կապված՝ ՔԿ հայտարարությունը և հրապարակած ձայնագրությունը պետք է լինեին համոզիչ. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը գրում է. «Արմեն Աշոտյանին խափանման միջոցի պայմանների խախտելու հիմքով ձերբակալման և կալանքի ներկայացնելու հետ կապված՝ քննչական մարմնի հայտարարությունը և հրապարակած ձայնագրությունը պետք է լինեին համոզիչ՝ հատկապես հաշվի առնելով, որ ձերբակալումը տեղի ունեցավ արդեն իսկ տևական ժամանակ նախաձեռնված վարույթով: Անհրաժեշտ էր ցույց տալ [հստակ] ազատությունից զրկելու հետ չկապված տևական ժամանակ ընտրված կոնկրետ խափանման միջոցի` […]

Արմեն Աշոտյանը կարողացավ հաղթել Նիկոլ Փաշինյանին. Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը գրում է. «Արմեն Աշոտյանը կարողացավ հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Նա ստորացրեց նրան այն աստիճան, որ հայրենիքի գողը, անճարությունից ելնելով, ստիպված եղավ առևանգել ու ազատազրկել նրան։ Ամեն ինչ կանխատեսելի էր, ինչպես կանխատեսելի է այն, որ ոչ հեռու ապագայում նրանց կարգավիճակի տեղափոխություն կլինի` Աշոտյանը կդառնա որոշում կայացնող, Փաշինյանը` ցմահ կալանավոր։ Պատժվելու են Աշոտյանի և հայրենիքի փրկության […]

Հայաստանը վաճառելու գործարքը շարունակվում է․ Վազգեն Մանուկյան

«Անկախ»-ի խնդրանքով Վազգեն Մանուկյանն անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։ -Պարոն Մանուկյան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվեց՝ հարուցված քրեական գործում «խափանման միջոցի պայմանները խախտելու» համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս գործընթացը։ Ի՞նչ նպատակ է դա հետապնդում։ -Ոչ մի լուրջ փաստարկ չբերվեց, թե ինչու խափանման միջոցը փոխեցին կալանքի։ Դա Նիկոլ Փաշինյանի սովորական խաղերից է։ Բնականաբար ակտիվ քաղաքական […]

«Աշոտյանը բանտից դուրս կգա, իսկ դուք մտածեք, թե որ ծակում եք ձեր խղճուկ գոյությունը հաջողացնելու մի քիչ քարշ տալ…». Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Արմեն Աշոտյանը բանտից դուրս կգա, իսկ դուք մտածեք, թե որ ծակում եք ձեր խղճուկ գոյությունը հաջողացնելու մի քիչ քարշ տալ…»։

Արցախից ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար է դարձել. սա հումանիտար որևէ սկզբունքի մեջ չի տեղավորվում. Անահիտ Ավանեսյան

Արցախից ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար է դարձել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Մենք անընդհատ այսպիսի լուրջ սրացումներ ենք ունենում, փորձում ենք տեղում բժիշկների հետ կապի միջոցով հնարավորինս ապահովել, որ մասնագիտական թիմերը միասնական ցույց տան բժշակական օգնություն, բայց սա չի կարող լուծում հանդիսանալ», – ասաց նա։ Ավանեսյանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի […]

Մենք վճարել ենք շատ-շատ, որ Փաշինյանը երթևեկի գերնոր Mercedes-ով, իսկ Աննա Հակոբյանը՝ գերնոր Mercedes-ով և գերնոր Lexus-ով

Մենք՝ բոլորս վճարել ենք շատ-շատ, որ Նիկոլ Փաշինյանը երթևեկի գերնոր Mercedes-ով, հետո մենք՝ բոլորս վճարել ենք, որ տիկին Աննա Հակոբյանը երթևեկի հա՛մ մի հատ գերնոր Mercedes-ով, հա՛մ մի հատ գերնոր Lexus-ով, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Հետո մենք վճարել ենք նրան համար, որ վարչապետի անվտանգության բոլոր մեքենաները փոխվեն ամենանոր […]

Ֆեյսբուքի լայքի նշանը, մի շիշ քաշած արաղ ու Չալոն՝ առյուծի փոխարեն, սա է Փաշինյանի պատկերացրած զինանշանը. Մամիջանյան

Մեր զինանշանն իր մեջ պարունակում է այն ամենն, ինչով մենք հպարտանում ենք. մեր կրոնը, մեր պատմությունը, մեր պայքարելու և հաղթելու ունակությունները, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով ՀՀ զինանշանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ «Ուզում եմ հասկանալ, թե Փաշինյանի երազած զինանշանն ինչ տեսք է ունենալու։ Երևի շուտով բերելու է փոխի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի