14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայկ Մամիջանյանի, Տարոն Մարգարյանի և Աննա Մկրտչյանի հետ այցելեցին ձերբակալվածների պահման վայր` հանդիպելու մեր ընկեր Արմեն Աշոտյանին. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայկ Մամիջանյանի, Տարոն Մարգարյանի և Աննա Մկրտչյանի հետ այցելեցին ձերբակալվածների պահման վայր` հանդիպելու մեր ընկեր Արմեն Աշոտյանին: Արմենի ուժեղ կամքի ու համառ բնավորության մասին բոլորը գիտեն, այս մասին նույնիսկ ավելորդ է լրացուցիչ խոսել: Արմենը միայն խնդրեց փոխանցել, որ շնորհակալ է բոլորին` իր կողքին կանգնելու և սատարելու համար»:

Աշոտյանին ձերբակալել են, այն էլ՝ ոչ թե բուն մեղադրանքով, այլ «խափանման միջոցի պայմանները խախտելու» համար․ «Հրապարակ»

«Արմեն Աշոտյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդման դասական եւ ՀՀ պատմության ամենազավեշտալի օրինակներից է: 2018-ի ամառվանից «հեղափոխականները» սկսել են քրեական գործեր հարուցել նախկինների դեմ, եւ առաջնային թիրախներից մեկը եղել է Աշոտյանը, ով տեւական ժամանակ ԿԳ նախարար է աշխատել: Հենց 2018-ին Դավիթ Սանասարյանի ղեկավարած ՊՎԾ-ն` Պետական վերահսկողության ծառայությունը, սկսել է ստուգել Բժշկական համալսարանը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է […]

ՔՊ-ականներն նիստն ավարտեցին արագ, որ շտապեն Դիլիջան․ «Ժողովուրդ»

Երեկ Հայաստանի սահմաններին եւ նաեւ Արցախում լարված իրավիճակ էր։ Ադրբեջանական կողմը ոչ միայն փորձել էր առաջանալ Հակարիի կամուրջի ուղղությամբ ու դրոշ տեղադրել, այլեւ կրակել է Սյունիքի դիրքերի ուղղությամբ՝ վիրավորելով ԱԱԾ աշխատակցին՝ կիրառելով ԱԹՍ։ Իսկ ինչո՞վ էր զբաղված ՀՀ կառավարոթյունն ու Ազգային ժողովը: ՀՀ իշխանությունները լուրջ դեմքով խորհրդարանում քննարկում էին ՀՀ պետական բյուջեի 2022 թվականի կատարողականի […]

«Ուժայիններով շրջապատված՝ ընդդիմության վրա եք գոռում, բայց Էրդողանին վախենո՞ւմ եք պատասխանել, ա՜յ Էրդողանի հարճեր». Էդուարդ Շարմազանով

ՌԻԱ Նովոստիի վաշինգտոնյան դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ երրորդ երկրում՝ ամերիկացի կուրատորի մասնակցությամբ: Հրաժարվելու դեպքում Ստեփանակերտին սպառնում են «ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ»: ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է թեմային՝ նշելով, որ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների` Լեռնային Ղարաբաղին ուղղված սպառնալիքների մասին հաղորդագրությունները հարցեր են առաջացնում ԱՄՆ միջնորդների ադեկվատության […]

1 տոննա հերոինի գործով ի՞նչ է սպասվում Միհրան Պողոսյանին. «Ժողովուրդ»

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին: Համաժողովի շրջանակում Աննա Վարդապետյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին եւ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։ Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին կառուցողական մոտեցման համար եւ վերահաստատել իր պատրաստակամությունը՝ խորացնելու […]

Քերոբյանը պարծեցել էր «ոչխարների խուզման» փառատոնով․ «Հրապարակ»

«Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հունիսի 10-ին Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցելով «Ոչխարների խուզման» փառատոնին, իր էջում պարծեցել էր, թե նպաստում են ներքին զբոսաշրջությանը։ Քերոբյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն էր փառատոնի հետաքրքրությունը, որ մարդիկ մասնակցեն դրան, եւ դրանից բացի՝ ի՞նչ նոր էքստրաօրդինար փառատոներ եք նախաձեռնելու։ «Զբոսաշրջության կոմիտեն 17 փառատոն է հովանավորում կամ աջակցում, ես էլ հարմար գտա՝ իմ […]

Արմեն Աշոտյանի կալանքի դատական նիստը սկսեց և ընդմիջվեց 1,5 ժամով. պաշտպան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնել է․ «Արմեն Աշոտյանի կալանքի դատական նիստը սկսեց և ընդմիջվեց 1,5 ժամով իմ միջնորդությամբ՝ նյութերին ծանոթանալու համար»: Հիշեցնենք՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննարկման դատական նիստը; Դատարանի բակում մեծ թվով հասարակական-քաղաքական, հանրային գործիչներ, քաղաքացիներ են հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելու ձերբակալված Արմեն Աշոտյանին։

Տեղի է ունենում մեր պետականությունը կործանելու գործընթաց․ Էդգար Ղազարյան

Քաղբանտարկյալների էտապից արդեն անցել ենք այլ էտապի․ մարդկանց ուղղակի առևանգում են, լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությանն անդրադարձավ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ հավելելով՝ այդպիսով կատարվում է իշխանությունների պատվերը․ գալիս են ու առևանգում հենց պայքարող գործիչներին։ Էդգար Ղազարյանը ընդգծեց նաև՝ Հայաստանի պետականությունը կործանվում է, դա են փորձում կանխել պայքարի դուրս եկած գործիչները։ «Տեղի է […]

Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալիս էր, դրա համար սպանվե՞ց, թե՞ կարող է դուք էիք Մեղրին տալիս, դրա համար սպանվեց. Վարչապետն`ընդդիմությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` ընդդիմությունն իր տեղաշարժի մասին շատ վատ պատկերացում ունի: «Դա, գուցե, ինչ-որ տեղ ուրախալի է: Ես Երևանի փողոցներում տասնյակ կիլոմետրերով քայլում եմ, դուք 10 տարվա ընթացքում երբևէ կարող էիք Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին տեսնե՞լ, կամ, եթե Ռոբերտ Քոչարյանը մտնում էր սրճարան, հետևից դիակ էր թողում, ինչո՞ւ եք սադրում, որ մենք այս […]

Եթե մենք հայտարարենք, որ սա մեր կադաստրի թուղթն է, նշանակում է՝ մենք հայտարարում ենք` ոչնչացրեք մեզ. Նիկոլ Փաշինյանը` գերբի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը զգուշացրեց` թող չթվա, թե իրենք ավելի հայրենասեր են, քան` իշխանությունը: «Չի կարող նման բան լինել, հազար ներողություն, կարող է շատ ճոռոմ բան ասեմ, կներեք, ես չեմ կարող պատկերացնել մարդ, որ կարող է իմ հայրենիքն ինձնից շատ սիրել, չի կարող նման բան լինել», – ԱԺ-ում հայտարարեց վարչապետը: Նա ասաց, թե եթե ինքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված